00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել «3+3» հարթակի շրջանակում․ Իրանի ԱԳ նախարար

© Sputnik / Aram NersesyanՀոսեյն Ամիր Աբդոլլահիան
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Բաժանորդագրվել
Իրանցի նախարարը կարծում է, որ գալիք տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր կլինի երկու երկրների միջև կայուն խաղաղություն ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև խաղաղության կարելի է հասնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ խորհրդատվական- տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա շեշտեց, որ Հայաստանը լուրջ է տրամադրված տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցում և կարևոր քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։
«2024 թվականի առաջին ամիսներին հնարավոր է հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում։ Մենք լավատես ենք այդ հարցում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց, որ նախօրեին շփվել է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Լրահոս
0