00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի արտգործնախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների առաջընթացը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ
 Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երեկ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների զրույցից հետո տեղի է ունեցել նաև Աբդոլլահիանի հեռախոսազրույցը Լավրովի հետ:
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանությանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Խոսվել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի մասին», - գրում է գործակալությունը։
Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացը:
«Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին», - նշում է IRNA-ն:
Իրանական կողմի տվյալներով՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը և մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի ԱԳՆ են կանչել Թեհրանում ՌԴ գործերի հավատարմատարին՝ բողոք հայտնելու ռուս-արաբական ֆորումին ընդունված հայտարարության դրույթներից մեկի դեմ: Այն ժամանակ իրանական կողմը բողոք էր հայտնել, որ ռուսական կողմը «պաշտպանել է անհիմն հավակնությունները, որոնք պարունակվում են վերջերս Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության համաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ»:
Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին:
Հիշեցնենք, որ Լավրովի հետ զրույցին նախորդել էին ադրբեջանական կողմի հետ շփումները: Այսօր Իրանի արտգործնախարարը այցով կժամանի Հայաստան։
Լրահոս
0