00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Գագիկ Սուրենյան
Բաժանորդագրվել
Սա Հայաստանի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաք դեկտեմբերն է։ Առաջիկա օրերին հանրապետության որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը +20–ի կհասնի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 31-ին` Նոր տարվա գիշերը, ձյուն չի լինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Նոր տարվա գիշերը, ո՛չ էլ ցերեկը ձյուն չի լինի։ Առաջիկա 5-6 օրը տեղումներ չեն լինի, որովհետև անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում ենք»,– ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում մինչև +17.5 աստիճան է գրանցվել, ինչը հայաստանյան օդերևութաբանական պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է եղել դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում։
Սուրենյանի խոսքով` Հայաստանն առաջիկա 5 օրերին դեռևս արևադարձային տաք օդի ալիքի ազդեցության գոտում է լինելու` Սյունիքի հովտային գոտում մինչև 20 աստիճան տաքություն կդիտվի, Տավուշի ցածրադիր հատվածներում և Արարատյան դաշտում` մինչև 15-16 աստիճան։ Դեկտեմբերի 29-ին` գիշերային ժամերին, մոտ 3-4 աստիճանով կցրտի, բայց ցերեկը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի։
Այժմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանն այս իրավիճակը բացատրում է 2 կոմպոնենտով` համաշխարհային գլոբալ տաքացմամբ, և որ Հայաստանն այժմ տաք ցիկլում է։
2024 թվականի հունվարի վերաբերյալ կանխատեսումները կլինեն դեկտեմբերի 29-ին։
Լրահոս
0