00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կհիմնվի. Աբդոլլահիան

© Sputnik / Aram NersesyanՀոսեյն Ամիր Աբդոլլահիան
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Բաժանորդագրվել
Աբդոլահիանը Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«ՀՀ ԱԳ նախարարին այսօր հայտնել եմ Թեհրանի համաձայնությունը, որպեսզի Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնվի։ Հուսով ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ներկա կլինենք հյուպատոսության բացման արարողության»,– նշեց Աբդոլլահիանը։
Նա ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել են Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հարցերի մասին, ինչպես նաև այն դերակատարության, որ ԻԻՀ–ն կարող է ունենալ որպես երաշխավոր։ Աբդոլլահիանը շեշտեց, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Հայաստանի և Իրանի որդեգրած մոտեցումները լիովին համահունչ են․ Միրզոյան
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ իրենք լիովին աջակցում են «Հյուսիս–հարավ» տարանցիկ ուղու կառուցմանը, ինչպես նաև ողջունում են Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հիշեցնենք, որ Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 27-ին։ Նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Մինչ ասուլիսը ՀՀ ԱԳՆ–ում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը, այնուհետև հանդիպում է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրահոս
0