00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշոր գումա՞ր եք շահել՝ անմիջապես փախե′ք ու թաքնվե′ք

© Pixabay / Maklay62Դոլարներ
Դոլարներ - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Դոլարներ
Բաժանորդագրվել
Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել աշխատել, ու միշտ երազել եմ պարզապես շատ մեծ գումար շահել, որը թույլ կտար խուսափել ամենօրյա տքնաջան աշխատանքով փող վաստակելու անհրաժեշտությունից։
Բայց ստիպված աշխատել եմ ու շահելու համար էլ առանձնապես ջանքեր չեմ գործադրել՝ իմանալով, որ շանսերը զրոյից շատ քիչ են տարբերվում։
Կոնկրետ վիճակագրություն վկայակոչեմ. ամերիկյան 45 նահանգներում տարածված Mega Millions վիճակախաղի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է մեկը 300 միլիոնի։ Համեմատության համար ասեմ՝ այն բանի հավանականությունը, որ ձեզ կհարվածի կայծակը, մոտ երեք հարյուր անգամ ավելի մեծ է. մեկը՝ մեկ միլիոնի։
Խոշոր գումա՞ր եք շահել՝ անմիջապես փախե′ք ու թաքնվե′ք
Դրա համար էլ, հաստատ իմանալով, որ ամենաբախտավորը չեմ ո′չ 300 միլիոնի, ո′չ էլ նույնիսկ մեկ միլիոնի մեջ, միշտ փորձել եմ ընդամենը առավելագույն հաճույքը ստանալ բուն խաղից։ Երևի չեք հիշում՝ Սովետի ժամանակ էսպիսի վիճակախաղ կար, կոչվում էր «Սպրինտ»։ Մեր կանգառում վաճառում էին, գրպանումս եղած երեք ռուբլիով մի քանի հատ գնում էի, տեղում բացում էի, գրեթե բոլորը, բնականաբար, «փուստ» էին լինում, բայց մեկի վրա գրված էր լինում՝ շահել եք երեք ռուբլի. էդ երեք ռուբլին վերցնում էի ու գնում։ Այսինքն, ո′չ շահում, ո′չ կորցնում էի, բայց խաղալու հաճույքը հո ստանում էի։
Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ միգուցե շատ էլ լավ է, որ երբեք հսկայական գումար չեմ շահել։ Որովհետև առողջապահության և մնացած բոլոր նախարարությունները զգուշացնում են՝ խոշոր շահումը կարող է վնասակար լինել ձեր առողջության կամ ամուսնական կյանքի համար։ Ախր մենք՝ շարքային քաղաքացիներս, ցավոք, ճոխ ու շվայտ կյանքին սովոր չենք, թույլ ենք ու գայթակղություններին դիմանալու մեծ փորձ չունենք, իսկ դա վտանգավոր է, եթե խոշոր գումար շահենք։ Որովհետև, ինչպես նշում է արևմտյան մասնագետներից մեկը, հսկայական փողերը ստիպում են հրաժարվել սիրելի զբաղմունքներից ու սովորություններից, խարխլում են հարաբերությունները և խելքահան անում մարդկանց։ Նորընծա միլիոնատերերը սնանկանում են, հանցագործների զոհ դառնում կամ ընդհանրապես հրաժեշտ տալիս կյանքին։ Կոնկրետ օրինակ բերեմ։
Ադրիան Բեյֆորդը անգլիական Հեյվերհիլ քաղաքում փոստատար էր աշխատում, երբեք հարուստ չէր եղել, հազիվ ծայրը ծայրին էր հասցնում, բայց կնոջ հետ հաշտ ու խաղաղ ապրում էր։ 6 տարի առաջ ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ նա վիճակախաղով շահեց միանգամից մոտ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Շքեղ առանձնատուն գնեց, ստիպված եղավ այգեպան վարձել, որ հետևի ընդարձակ այգուն։ Իսկ 15 ամիս անց բաժանվեց կնոջից։ Ինչո՞ւ։ Որովհետև կասկածում էր, որ կինը դավաճանում է իրեն այգեպանի հետ։
Նախկին փոստատարը սկսեց հանդիպել մեկ այլ կնոջ՝ Սամանթայի հետ, որի հետ համացանցով էր ծանոթացել։ Ուր որ է պիտի ամուսնանային, բայց Սամանթան փախավ՝ իր հետ վերցնելով բոլոր թանկարժեք նվերները։ Այս անգամ նա փորձեց հարաբերություններ հաստատել տեղի իտալական ռեստորանի մատուցողուհու հետ, բայց բան չստացվեց։ Ու մի անգամ տեղի գարեջրատանը Ադրիանը ընկերներին խոստովանեց. «Չլինեին այդ փողերը, չէր լինի նաև անիծյալ այգեպանը, ու մի բարձի կծերանայինք սիրելի կնոջս հետ»։ Ինչին ընկերներից մեկն արձագանքեց. «Այո′, հենց որ մեծ փող շահեցիր, իմացի′ր՝ մի պատուհաս գլխիդ անպայման գալու է, փախի′ր ու թաքնվի′ր»։ Հետաքրքիր է, որ մի քանի շաբաթ անց լուր ստացվեց, որ Ադրիանը վաճառել է ամեն ինչ ու տեղափոխվել Ավստրալիա։ Դե ի՞նչ, մարդը պարզապես որոշել է հետևել ընկերոջ խորհրդին։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2023
Տարին ավարտվում է. ժամանակն է խոսելու ժամանակի մասին
Ու նաև պատրաստ եղեք՝ հենց որ խոշոր գումար շահեցիք, անմիջապես պարզվելու է, որ դուք բազմաթիվ ազգականներ ունեք աշխարհի տարբեր ծայրերում, որոնց մասին առաջ չէիք էլ լսել։ Երբ 47-ամյա տեխասցի Բիլլի Բոբ Հարրել կրտսերը, որը հազիվ էր ընտանիքը կերակրում աղքատիկ աշխատավարձով, շահեց ավելի քան 30 միլիոն դոլար, առաջին միտքը սա էր՝ լա′վ, ես հիմա միլիոնատեր եմ, բա խեղճ հարազատնե՞րս։ Ու սկսեց տներ և բնակարաններ գնել ազգականների համար, տասնյակ հազարավոր դոլարներ փոխանցեց եկեղեցուն, իսկ 500 ամենաաղքատ տեղացիներին 500 հնդկահավ նվիրեց։ Բայց հետո սկսվեց մղձավանջը՝ հեռախոսազանգեր տասնյակ մարդկանցից, որոնք պնդում էին, թե անմիջական ազգակցական կապեր ունեն Բիլլիի հետ և սրտաճմլիկ դրվագներ էին պատմում նրա մանկությունից, մյուսները ինչ-որ հին լուսանկարներ էին բերում, որոնց վրա գրեթե բան չէր երևում, և ասում էին, թե դրանցում հենց Բիլլին է պատկերված իրենց տանը՝ Մոլլի մորաքրոջ հետ, որի մասին Բիլլին ընդհանրապես առաջին անգամ էր լսում։ Մի խոսքով, մարդուն հասցրին այն օրին, որ նա բռունցքը խփեց սեղանին և ասաց. «Հանգի′ստ թողեք ինձ, ես այլևս ոչինչ չունեմ»։ Սուտ չէր ասում՝ 30 միլիոնից իրոք ոչինչ չէր մնացել։
Համոզվեցի՞ք, որ շատ էլ ճիշտ էր անգլիացի Ադրիանի բաժակակից ընկերը, որը Հեյվերհիլ գավառական քաղաքի հարմարավետ գարեջրատանը երրորդ գավաթը դատարկելուց հետո խորհուրդ տվեց. «Հենց որ խոշոր գումար շահեցիր, թող ու փախի′ր»։
Աշխատում եմ, որովհետև գիտեմ, որ մի օր այլևս ի վիճակի չեմ լինելու աշխատել. Շերիլին Սարգսյան
Լրահոս
0