00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է թացը չորից տարբերել․ ՌԴ դեսպանը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի շուրջ իրավիճակի մասին

© Sputnik / Andranik GhazaryanSputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2023
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Բաժանորդագրվել
Սերգեյ Կոպիրկինի խոսքով` հայ-ռուսական հարաբերություններում մարդկային վառ արտահայտված բաղադրիչ կա։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակը բնութագրվում է ուժեղ հուզական ֆոնով, բայց կարևոր է թացը չորից տարբերել և չտրվել այդ էմոցիաներին: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Sputnik Արմենիա ռադիոկայանիշուրջ ստեղծված իրավիճակը։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։
Նա ընդգծեց, որ կարող են լինել էմոցիոնալ պոռթկումներ, առանձին անհատների հայտարարություններ, կարող են լինել անձնական գնահատականներ, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների առողջացմանը։ Դիվանագետը, սակայն կարծում է, որ պետք չէ դրանց չափազանց մեծ նշանակություն տալ։ Անհրաժեշտ է հստակ առանձնացնել մարդկանց անձնական կարծիքը, որը կարող է լինել հուզական և, հնարավոր` անհավասարակշիռ։
«Դուք ոչ մի օրինակ չեք գտնի, որ Ռուսաստանի նախագահը, նրա մամուլի քարտուղարը թեկուզ ինչ-որ ոչ կոռեկտ, ոչ կառուցողական որակումներ թույլ տված լինեն Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է առաջնորդվենք դրանով»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը կարծում է, որ իրականում հեշտ իրավիճակ չէ, զգացմունքները շիկացած են։ Սա իր բացատրությունն ունի. երկու երկրների հարաբերությունները պարզապես միջպետական հարաբերություններ չեն։ Կան որոշակի ակնկալիքներ, կան կարծրատիպեր, փոխգործակցության, եղբայրական կապերի ավանդույթներ։ Այս բոլոր գործոնները չեն կարող չազդել հուզական ֆոնի վրա:
ՌԴ ժուռնալիստների միությունն արձագանքել է Sputnik Արմենիայի հեռարձակման կասեցմանը
«Կան որոշակի մտահոգություններ, թյուրիմացություններ։ Դա, բնականաբար, վատ է, բայց դա այն բանի հետևանքն է, որ մարդկային բաղադրիչը շատ ուժեղ է արտահայտված հարաբերություններում: Մարդկային գործոնն առավելություն է, բայց երբեմն նման իրավիճակներում կարող է այսպիսի զգացմունքային պոռթկումներ առաջացնել»,-կարծում է դեսպանը։
Այս շատ հակասական իրավիճակում շատ կարևոր է թացը չորից տարբերել։ Պետք չէ անտեսել նաև երկու երկրների հարաբերություններում դրսից լրացուցիչ բարդություններ մտցնելու փորձերը։
ՌԴ Պետդումայում գրաքննությունն են որակել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակման կասեցումը
Լրահոս
0