00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սթրես-թեստ Փաշինյանի թիմի համար և ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելու փորձեր. տարվա ամփոփում

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Բաժանորդագրվել
2023 թվականին Հարավային Կովկասում իրադարձությունների պակաս չեղավ։ Եվ դրանցից շատերն իրենց հետևանքներով դուրս են մեկ տարվա օրացուցային ծրագրից` Լեռնային Ղարաբաղի մնացած մասի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ, Վրաստանի` ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալը, Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում իր ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդումն ու Արևմուտքի Երևանի և Բաքվի միջև խաղաղության լավագույն երաշխավոր երևալու փորձերը։
Սերգեյ Մարկեդոնով, ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Sputnik-ի համար

Բարդ տարի «Կովկասյան եռյակի» համար

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ցույց տվեցին լուրջ տարընթերցումների առկայությունը։ Թվում է, թե դրանք այլևս նույնը չեն լինի, բայց երկու երկրներն էլ պետք են միմյանց, և կարևոր է խնդիրների ռացիոնալ լուծումների հասնել։
Միևնույն ժամանակ Մոսկվան ակտիվորեն առաջ էր մղում իր ինտեգրացիոն հարթակները` որպես այլընտրանքԱՄՆ-ին և ԵՄ-ին, և Իրանի ու Թուրքիայի հետ ակտիվորեն քննարկում էր «3+3» նախագծի տնտեսական հեռանկարները։
Տարածաշրջանային հարթակներից լավը չկա․ Գալուզինը՝ «3+3» ձևաչափի աշխատանքի մասին
Ընտրական գործընթացները ևս չշրջանցեցին Կովկասը։ Ադրբեջանական գործոնը Թուրքիայում կայացած ընտրությունների կարևոր սյուժե դարձավ։ Երևանի ավագանու ընտրությունները պաշտոնապես քաղաքային մակարդակի քարոզարշավ էին, բայց այն, որ Հայաստանի մայրաքաղաքում ապրում է երկրի բոլոր ընտրողների ավելի քան մեկ երրորդը, այն դե ֆակտո համազգային է դարձնում:
Ադրբեջանը հայտարարեց, որ նախագահական արտահերթ ընտրություններ է անցկացնելու, Իսկ Վրաստանում արդեն սկսել են քառամյակի գլխավոր քաղաքական մրցույթի` խորհրդարանական ընտրությունների նախավարժանքը»։

Աշխարհաքաղաքական դիզայնի բարդացում

Ղարաբաղյան ստատուս քվոյի փոփոխությունը Կովկասում տարվա առանցքային իրադարձություն անվանելը չափազանցություն չի լինի։
Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը հստակ ցույց տվեց միջին և փոքր տերությունների հնարավորություններն ու ռեսուրսները։ Այն երկրների, որոնք միջուկային զենք չունեն, բայց ունեն հստակ արտաքին քաղաքական նպատակադրում, կամք և վճռականություն իրենց ազգային շահերն առաջ մղելու հարցում։ Բաքվի և Անկարայի գործողությունները չի կարելի միանշանակ արևմտամետ կամ ռուսամետ վեկտորի վերագրել։
Թեև նույն Իրանը Կովկասում թյուրքական տանդեմի ուժեղացումն ընկալում է որպես ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի ազդեցության ամրապնդում (Թուրքիան ՆԱՏՕ-ում թվով երկրորդ բանակն ունի)։ Բայց ով ինչպես էլ գնահատի ադրբեջանա-թուրքական դաշինքի հնարավորությունները, կարևոր է տեսնել, որ Հարավային Կովկասը դառնում է ոչ միայն «վեսթերնացման», այլև «իսթերնացման» տարածաշրջան։
Նա իր վրա զգում է իրանա-իսրայելական հակասությունների (իսկ Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է հրեական պետության հետ), ինչպես նաև Թեհրանի և Անկարայի միջև տարընթերցումների ազդեցությունը։ Ընդ որում` եվրասիական երեք հսկաները (Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան) չեն կարող հաշվի չառնել Կովկասում Սիրիայի գործոնը և հակառակը։
Մեկնաբաններից շատերը տարվա արդյունքներով շտապեցին Ռուսաստանին հանել տարածաշրջանային առաջնորդների թվից՝ արձանագրելով Մոսկվա-Երևան կապի թուլացումը, Ղարաբաղի հայաթափումը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում ՌԴ-ի՝ որպես մոդերատորի բացառիկ դերի կորուստը։ Եվ միևնույն ժամանակ փորձագետներն ու քաղաքական գործիչները բազմիցս ուշադրություն դարձրին ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվության բարձրացմանը թե՛ խաղաղության գործընթացում (այսպես կոչված «բրյուսելյան» և «վաշինգտոնյան» ձևաչափերում), թե՛ Վրաստանի արևմտամետ կողմնորոշման առաջմղման գործում։
Հարավային Կովկասի «3+3» ձևաչափը տեսքի է գալիս և հեռանկարային է. Լավրովը` Բայրամովին
Եվ իսկապես Թբիլիսիին չափազանց երկար էին կերակրում «նախաճաշերով» և երկրում ժողովրդավարական դիզայնի բարելավման վերաբերյալ առաջարկություններով՝ հետաձգելով հստակ կարգավիճակների տրամադրումը։ Այն դեպքում, երբ եվրաինտեգրման ոլորտում բարեփոխումների և առաջընթացի մասով Վրաստանը շատ էր առաջ անցել թե՛ Մոլդովայից, թե՛ Ուկրաինայից։ Բայց 2023-ի վերջին արարում այս երկիրը ստացավ երկար սպասված թեկնածուի կարգավիճակը։
Իսկապես, Ռուսաստանի համար բարդ իրավիճակ է Կովկասում։ Պատճառները շատ են` և՛ ռազմական հատուկ գործողության վրա ջանքերի կենտրոնացումը, և՛ աճող կախվածությունը Թուրքիայից՝ Արևմուտքի հետ չդադարող առճակատման ֆոնին (ինչը առաջնահերթությունների որոշակի փոփոխություն է պահանջում, առաջին հերթին՝ Հարավկովկասյան հատվածում), և՛ Հայաստանում քաղաքական գործիչների սերնդափոխությունը, ինչպես նաև Մոսկվայի և Երևանի հակընդդեմ ակնկալիքները։ Բայց ճիշտ չէր լինի այդ հիմքով խուճապային տրամադրությունների և կատաստրոֆիզմի մեջ ընկնել։
Ղարաբաղյան գործը փակված է թվում, բայց հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել։ Եվ խնդիրը ոչ միայն «խաղաղության պայմանագիր» կոչվող ձևական թուղթը ստորագրելն է, այլև պետական սահմանի զատումն ու գծումը, տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ Այս ամենն առանց ռուսական մասնակցության առնվազն խնդրահարույց է թվում։
Հարկ է նշել նաև ռուս-վրացական փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գրավչությունը Հայաստանի և նրա հարևան Իրանի համար (չնայած եվրասիական կառույցին նրա ձևական անդամակցության բացակայությանը):

Ներքաղաքական դինամիկա

Որքան էլ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերափոխումները կարևոր լինեն, չի կարելի անտեսել նաև տարածաշրջանի երկրների ներքին դինամիկան։ Ու թեև Թուրքիան, որպես կանոն, համարվում է «հարակից» և ոչ թե կովկասյան երկիր, 2023 թվականին այդ երկրի նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է դիտարկել Եվրասիայի այդ հատվածում տիրող իրավիճակի համատեքստում։
Նախ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի գործում կարևոր դեր խաղաց ադրբեջանական ծագումով թուրք քաղաքական գործիչ Սինան Օհանը: Առաջին փուլի արդյունքներով զբաղեցնելով երրորդ տեղը և ստանալով քվեների 5,22 տոկոս՝ նա կոչ արեց աջակցել պետության գործող ղեկավարին։ Հարկ է նշել նաև, որ Օհանը նախկինում զբաղվել է ռուս-թուրքական հարաբերությունների ուսումնասիրություններով և նույնիսկ այդ թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Ռուսաստանում:
Երբ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում, հանրապետությունը թևակոխեց համազգային ընտրական դադարի շրջան։ Ուստի շատ կարևոր էր Երևանի քաղաքապետարանի պատգամավորների քվեարկությունը, որի արդյունքում որոշվում է նաև Երևանի քաղաքապետը։ Փաստացի դա երկրի բոլոր քաղաքական ուժերի գլխավոր ստուգատեսն էր։
Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջինը հասավ եզրագծին, բայց էական առավելություն չստացավ։ Եվ իր հետ ավագանի «բերեց» ևս չորս դաշինք։ Փաշինյանի թիմը արդեն երկու տարի այդպիսի սթրես-թեստ չէր ապրել։ Սակայն կարողացավ հաղթահարել այդ մարտահրավերը՝ ինչպես միշտ օգտագործելով ընդդիմադիրների ներքին տարաձայնությունները։ Վարչապետի հովանավորյալ Տիգրան Ավինյանը դարձավ Երևանի քաղաքապետ։
Անցնող տարվա ավարտին արտահերթ ընտրությունների մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ չնայած նրա իշխանությանը ոչ ոք և ոչինչ իրականում չի սպառնում, նման «շտապողականությունը» (իսկ հանրապետության ղեկավարի լիազորությունների ժամկետը, ըստ ծրագրի, ավարտվում է միայն 2025 թվականին) բացատրություն ունի։ Ալիևը ձգտում է ընտրական մակարդակում ամրագրել իր ղարաբաղյան հաջողությունը։ Ակնհայտ է նաև իր նախագահության և ընդհանրապես պետական իշխանության լեգիտիմացումն ուժեղացնելու նրա ձգտումը։
Արտահերթ ընտրություններ Ադրբեջանում․ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատրաստ լինի դրանց
Վրաստանի գլխավոր ներքաղաքական մրցարշավները տեղի կունենան 2024 թվականին։ Եվ արդեն հիմա երկրի կարևորագույն ուժերը սկսել են թափ հավաքել։ «Վրացական երազանքը» փորձեց (բայց չստացվեց) նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության գործընթաց կազմակերպել։ Նիկա (Նիկանոր) Մելիան սկանդալներով լքեց գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։
Նա փորձելու է «երրորդ ուժի» դեր խաղալ, ինչպես շատերն են փորձել նրանից առաջ։ Վրաստանին ԵՄ-ում թեկնածուական կարգավիճակ տալն առաջին հայացքից արտաքին քաղաքական իրադարձություն է, բայց լուրջ ներքին հետևանքներ ունի։ «Իշխանության կուսակցությունը», հասնելով այդ կարգավիճակին, կարող է չեզոքացնել ընդդիմությանը, որը ձգտում է ավելի եվրոպացի լինել, քան ինքը՝ Շառլ Միշելը:
Հիմա ընդդիմության համար դժվար կլինի կիրառել «Վրացական երազանքի»՝ եվրոպական երազանքից փախչելու գաղափարաբանությունը։
Այսպիսով, 2023 թվականին Կովկասում շատ բան փոխվեց։ Քաղաքական օրակարգը բարդացել է, Կովկասյան երկրներն ավելի ու ավելի են ենթարկվում հարակից պետությունների և տարածաշրջանների ազդեցությանը։ Արտաքին գործոնները, անվտանգության դիզայնի վերափոխումը մեծապես ազդում են ներքին դինամիկայի վրա: Որոշ խնդիրներ լուծվում են, բայց նորերն են ի հայտ գալիս: Այս ամբողջ երկիմաստությունը նպաստում է մրրկայնության պահպանմանը՝ ինչպես ամբողջ տարածաշրջանում, այնպես էլ Կովկասի առանձին երկրներում։ Ընդ որում` Ռուսաստանի դերը ոչ մի դեպքում չպետք է նսեմացնել։
Լրահոս
0