00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաներում կաշառակերների համար․ ո՞ւմ խնայեց հայկական Թեմիսը 2023-ին

© Sputnik / Andranik GhazaryanԹեմիսի արձանիկ
Թեմիսի արձանիկ - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2023
Թեմիսի արձանիկ
Բաժանորդագրվել
Հայաստանում կոռուպցիոն բնույթի աղմկահարույց քրեական գործերը շարունակում են դոփել տեղում` չհաշված հազվադեպ բացառությունները։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Անցնող տարին բացառություն չէր նախկին կամ գործող պաշտոնյաների, հայտնի անձանց դեմ հարուցված աղմկահարույց կոռուպցիոն գործերի առումով։ Տարեվերջին կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեթևակի կշտամբեց ուժային բլոկի ղեկավարներին, որ բազմաթիվ աղմկահարույց գործեր տարիներ շարունակ դոփում են տեղում:
Փաշինյանն ասաց, որ գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիներն ուզում են կոռուպցիոն հետաքննությունների կոնկրետ արդյունքներ տեսնել: «Օրինակ` աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները, հետո այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- նշեց նա։
Իսկապես, ներկայիս թիմի իշխանության հինգ տարիների ընթացքում ոչ մի աղմկահարույց գործ դատական վճռի չի հասել։ Դրանք բոլորը կա՛մ նախաքննության փուլում են, կա՛մ լավագույն դեպքում՝ դեպի անվերջություն ձգվող դատաքննության։ Հազվադեպ կոռուպցիոն սյուժեներ, այնուամենայնիվ, հաջողվել է հասցնել բոլոր կողմերի համար համեմատաբար «երջանիկ» ավարտի։

Ինչպես ներեցին ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետին

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ կարճվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը: Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը երկար պատմություն ունի։ Նա իրավապահների տեսադաշտում հայտնվեց 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո։ Առաջին անգամ ձերբակալվեց 2018 թվականի հունիսի 25-ին, երբ փողով լի պայուսակով դուրս էր գալիս բանկից: Նրա մոտ հայտնաբերվեց 123 հազար դոլար և 436 մլն դրամ (այն ժամանակվա փոխարժեքով՝ 904 հազար դոլար)։ Տունը խուզարկելիս նրա կնոջ մոտ հայտնաբերվեց ևս 35 մլն դրամ (72,5 հազար դոլար), 1,11 մլն դոլար և 230,5 հազար եվրո:
Իսկ Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում ավելի քան 1,5 մլն դոլար կանխիկ գումար գտան։ Նա կալանավորվեց, իսկ որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն հետագայում ևս մի քանի անգամ կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Հետաքննության ընթացքում նա բյուջե վերադարձրեց 5,8 մլն դոլար։ 2022 թվականի ամռանը դատախազությունը հայց ներկայացրեց դատարան՝ նրանից 19 մլն դոլարի գույք բռնագանձելու համար։ Իսկ 2023 թվականի օգոստոսին Ղազարյանը և նրա հետ փոխկապակցված անձինք դատախազության հետ հաշտվեցին իրենց դեմ հայցը մասնակի բավարարելու թեմայով։ Մասնավորապես նրանք հայտարարեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի չորս հատվածները պետությանը վերադարձնելու պատրաստակամության մասին։ Երկու ամիս անց գործն ամբողջությամբ փակվեց։

Գլխավոր դիրիժորին մեղադրեցին, հետո արդարացրին, գումարն էլ վերադարձրին

2023 թվականի հուլիսին քրեական գործ հարուցվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի նկատմամբ։ Գործում ներգրավված անձանց թվում էին նաև մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, գործարար Արման Պետրոսյանը։ Ըստ մեղադրանքի` նրանք 2012 թվականին Հայաստանի կառավարությանը ներկայացրել են «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման կեղծ ներդրումային ծրագիր, որը գնահատվել է 800 մլն դոլար (ընթացիկ փոխարժեքով՝ 2 մլն դոլար), և իբր նախագիծն իրականացնելու համար խաբեությամբ յուրացրել են Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող, 166 մլն դրամ արժողությամբ առանձնացված հողամասը, որը պատկանում է Չայկովսկու անվան դպրոցին։ Հայր և որդի Սմբատյանները ձերբակալվեցին, իսկ նախկին նախարարի նկատմամբ հետախուզում հայտարարվեց (Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել նաև այլ գործերով. խմբ.):
Օգոստոսի վերջին կրտսեր Սմբատյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, իսկ սեպտեմբերի 12-ին նրան ազատ արձակեցին 250 հազար դոլար գրավի դիմաց: Ի դեպ, նման որոշում կայացրին նաև հոր նկատմամբ։ Հոկտեմբերի 30-ին գլխավոր դատախազությունը հայտնեց, որ գլխավոր դիրիժորն արդարացվել է. գործը կարճվել է «նախաքննության փուլում ձեռք բերված փաստերի գնահատման հիման վրա»: Հայտնի դարձավ նաև, որ հետաքննության ընթացքում մեղադրյալները պետությանն են վերադարձրել վնասի մի մասը՝ 420 հազար դոլար: Երկու շաբաթ անց Սերգեյ Սմբատյանին վերադարձրին գրավի գումարը: Սակայն նրա հայրը շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ։

Համաներմամբ ազատ արձակվեց ՀՀ նախկին ոստիկանապետի դուստրը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յուլյա Գասպարյանի նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում հարուցվեց 2022 թվականի նոյեմբերին։ Ըստ գործի նյութերի՝ Յուլյա Գասպարյանը հոր և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի օգնությամբ տարբեր տարիներին ոստիկանությունում նշանակվել է տարբեր պաշտոնների: Սակայն երեք տարի շարունակ նա աշխատանքի չի գնացել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Ավելին` նրան փոխգնդապետի կոչում է շնորհվել։ Այդ ընթացքում նրան փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ), Յուլյա Գասպարյանն էլ ստացել և կանխիկացրել է այդ գումարները։ Մեկ տարի անց գործը կարճվեց։ Գասպարյանն ընդունեց մեղքը և հատուցեց պետությանը պատճառված վնասը, որից հետո դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը: Ի դեպ, ավագ Գասպարյանը և նրա մի քանի այլ հարազատներ, այդ թվում՝ Յուլյայի ամուսինը, նույնպես ներգրավված են կոռուպցիոն բնույթի գործերում:
Լրահոս
0