https://arm.sputniknews.ru/20240103/gazajum-zvoheri-tivy-gerazancel-e-223-hazary-arvoghjapahutjan-nakhararutjun-70723466.html
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն
Sputnik Արմենիա
Գազայի առողջապահության նախարարությունը զոհերի և վիրավորների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։ 03.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-03T14:40+0400
2024-01-03T14:40+0400
2024-01-03T14:40+0400
իսրայել
գազայի հատված
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67986162_0:16:1600:916_1920x0_80_0_0_afe90c9510b643c246ccfa33e617a9d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22,3 հազարը, տուժել է ավելի քան 57,2 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 313 մարդ, որից 128-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրըԴեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67986162_110:0:1533:1067_1920x0_80_0_0_e95ab0f98102e4f7a535d28cc733b852.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, զոհ, վիրավոր
իսրայել, գազայի հատված, զոհ, վիրավոր
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը. առողջապահության նախարարություն
Գազայի առողջապահության նախարարությունը զոհերի և վիրավորների վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22,3 հազարը, տուժել է ավելի քան 57,2 հազար մարդ։ Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 313 մարդ, որից 128-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: