00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևի «զայրույթն» ու Փաշինյանի «հարկերը». քաղաքագետը վերլուծում է ամանորյա ուղերձները

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Ալիևի ամանորյա ուղերձից եզրակացրել է, որ Հայաստանի պատկերացրած խաղաղության պայմանագիրը չի լինելու։ Եթե նույնիսկ ինչ–որ փաստաթուղթ ստորագրվի, այն չի ներառելու վիճահարույց որևէ կետ։ Իսկ ՀՀ վարչապետի ելույթը Սուրեն Սուրենյանցին ավելի շատ կենաց է հիշեցրել` մշուշոտ ու առանց թիրախային ձևակերպումների։
Ադրբեջանի նախագահի ելույթից ակնհայտ է դառնում, որ նա պատրաստ չէ հենց հիմա գնալ ինչ–որ տեղ` խաղաղության փաստաթուղթ ստորագրելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով Ալիևի ամանորյա ուղերձը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նոր տարվա կապակցությամբ դեկտեմբերի 31-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության դասերից»։
«Արևմուտքում այսօր տիրում են երկակի ստանդարտներ։ Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,- մասնավորապես ասել էր Ալիևը։
«Ալիևի ուղերձում, որը ես ուշադիր կարդացել եմ, վերլուծել եմ, որևէ տեղ «խաղաղություն» բառը չկար անգամ։ Մինչդեռ նա շատ պարզ խոսում էր, որ մոտ 1 մլրդ ներդնելու են ռազմարդունաբերական ոլորտը զարգացնելու համար»,– նկատում է Սուրենյանցը։
Նա նաև հայտարարել էր, որ 2024-ին Ադրբեջանի պետական ու մասնավոր հատվածները առնվազն 1 մլրդ մանաթ են ներդնելու` ռազմական արտադրանքի ծավալն ու տեսականին մեծ չափով ավելացնելու նպատակով։
Օղակը դեռ բասկետբոլի վահանակ չէ. Փաշինյանը դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից
Բացի այդ, Ալիևը 2024թ–ի համար խնդիր դրեց՝ բանակը զգալիորեն հզորացնել, պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնել ու նոր զինված ստորաբաժանումներ ստեղծել։ Հայտնեց նաև, որ ստորագրված մի շարք նոր պայմանագրերով ձեռք է բերվել նոր սպառազինություն և զինտեխնիկա։
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վերլուծելով` Սուրեն Սուրենյանցը եզրակացնում է.
«Մեր պատկերացրած խաղաղության պայմանագիրը, որը ՀՀ իշխանությունները մեծ նվաճում էին համարում, այլևս չի լինելու։ Եթե նույնիսկ ստորագրվի ինչ–որ փաստաթուղթ, դա չի ներառելու վիճահարույց որևէ կետ։ Լինելու է մի շրջանակային փաստաթուղթ` 20-22 կետից բաղկացած, որը ներառելու է ընդհանուր սկզբունքներ, բայց դրանից դուրս են թողնվելու սահմանազատման և սահմանագծման պրոցեսը, հաղորդակցությունների ապաշրջափակման պրոցեսը, անկլավների հարցը։ Այսինքն` Ադրբեջանը ֆիքսելու է այս պահի իր բոլոր նվաճումները` երաշխիք չտալով անգամ ՀՀ–ի տարածքային ամբողջականության պահպանման կամ տարածքային պարամետրերը հարգելու։ Լինելու է պայմանագիր Հայաստանի կապիտուլյացիան և ապագա կապիտուլյացիան նկարագրող ճանապարհային քարտեզի մասին»։
Բայց անգամ նման պայմանագրի դեպքում, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը չի շտապելու այն ստորագրել։ Նրա համոզմամբ` Ալիևը նախ կսպասի նախագահական ընտրությունների ավարտին, ապա կօգտվի այն պատուհաններից, որոնք կառաջանան ՌԴ—ի, ԱՄՆ–ի և ԵԽ–ի ընտրությունների ընթացքում` փորձելով այդ ընթացքում ճնշումներով Հայաստանից կորզել առավելագույնը։
Համեմատություններ անցկացնելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ամանորյա ուղերձների միջև` Սուրեն Սուրենյանցը նկատում է, որ վերջինն ավելի շատ կենաց էր հիշեցնում։
«Փաշինյանը էլի խոսում էր կենացային ձևակերպումներով`«հայրենիք», «պետություն»։ Իր կարծիքով` ինքը գտել է հայրենիքը պետություն դարձնելու բանաձևը։ Իհարկե, մենք գիտենք, որ դա ավելի շատ կենացաբանական, հռետորաբանական մակարդակում է։ Փաշինյանն էլի խոսում էր այն մասին, ինչ իր բոլոր ասուլիսներում մենք արդեն լսել ենք»,– նկատում է Սուրենյանցը` հավելելով, որ ՀՀ քաղաքացիներն այդպես էլ վարչապետից չլսեցին, թե ինչ առաջնահերթություն է իր առջև դնելու ՀՀ իշխանությունը 2024թ-ին։
Ուղերձում Փաշինյանը խուսափեց անգամ Արցախի կործանման ապաքաղաքական գնահատականը տալուց։
«Երբ որ արժևորում էր հարկ տվող քաղաքացուն, այդ կոնտեքստում միայն հիշեց Արցախի մասին` այն էլ շատ հպանցիկ, անուղղակի, տողատակում»,– շեշտեց քաղաքագետը` արձանագրելով, որ ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը հստակ գումար էր նշել` ռազմարդյուաբերության մեջ ներդրվող գումար։
Անդրադառնալով Փաշինյանի ելույթում կարմիր թելի պես անցնող «հարկերը վճարող մարդկանց» ու մասնավորապես`«սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ» գաղափարին` Սուրենյանցը նկատում է, որ այդօրինակ կարգախոսներ ՀՀ քաղաքացիները 2018-ից տարբեր ձևակերպումներով արդեն լսում են։
«Մոտավորապես ասում էր. «Սիրում ես հայրենիքդ, պահանջիր ՀԴՄ կտրոնը»։ Հիշում եք։ Այդ նույն արտահայտության մոդիֆիկացված տարբերակներն են։ Ինքը իր «նոր Հայաստանի» ողնաշարը սարքում է ինչ–որ տնտեսական օգուտներով, որ պիտի ստանանք, բայց շատ մշուշոտ, առանց թիրախային ձևակերպումների։ Այսինքն` փորձում է հրաժեշտ տալ «հին Հայաստանին», ըստ իր պատկերացումների ու կերտել «նոր Հայաստանը»։ Բայց թե այդ «նոր Հայաստանն» ինչպիսի անվտանգային միջավայր է ունենալու, ինչպիսի աշխարհագրական պարամետրեր է ունենալու, հայտնի չէ։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր թշնամի պետության ղեկավարը համառորեն հրաժարվում է Հայաստանը ճանաչել աշխարհագրական այն պարամետրերով, որ Փաշինյանը նշում է կամ որը մենք ժառանգել ենք Խորհրդային Հայաստանից»,– արձանագրում է քաղաքագետը։
Երևանին և Բաքվին խաղաղության հավասարակշռված պայմանագիր է անհրաժեշտ. Գալուզին
Հիշեցնենք` ՀՀ վարչապետն իր ամանորյա ուղերձում նշել էր, որ 2023 թվականը նույնպես ավարտվեց բարձր տնտեսական աճով, ինչ համար Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել այն մարդկանց, ովքեր տարվա ընթացքում ավելացված արժեք են ստեղծել և վճարել հարկերը:
Վարչապետը թվարկել էր բոլոր այն սոցիալական ձեռքբերումները, որ իրականացվել են «հարկերը վճարող մարդկանց շնորհիվ»։
Ինչ վերաբերում է Արցախին, վարչապետը ներողություն էր խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ու Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած քույրերից ու եղբայրներից` «ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես»:
Լրահոս
0