00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ նորություններ կմտցնի ԵԱՏՄ–ն մեր կյանքում 2024 թվականից. հիմնական փոփոխությունները

© Sputnik / Александр КондратюкԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 04.01.2024
Բաժանորդագրվել
Կպահպանվեն քվոտաները երրորդ երկրներից մսի ներմուծման համար, մինչև ապրիլ էլ կպահպանվի չհարկվող ապրանքների ներմուծման բարձր շեմը։ Բացի այդ, կսկսվի աջակցության տրամադրումը միության երկրների միջև արդյունաբերական համագործակցության նախագծերին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik, Արամ Գարեգինյան. Անցած տարի Եվրասիական տնտեսական միության մակարդակով Հայաստանի համար մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին, այդ թվում` Հայաստանի համար երրորդ երկրներից մսի ներմուծման անմաքս քվոտաների պահպանումը, ալկոհոլի համար միասնական տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը և արդյունաբերական համագործակցության նախագծերի գծով աջակցության գործարկումը։ Բացի այդ, մինչև ապրիլ միության ներսում կգործի անձնական օգտագործման ապրանքների համար անմաքս ներմուծման բարձրացված շեմը։

Մսի քվոտա

2024 թվականին Հայաստանի համար ուժի մեջ կմնան երրորդ երկրներից մսի անմաքս ներմուծման քվոտաները։ Մասնավորապես, տավարի մսի դեպքում քվոտա է սահմանված 9 հազար տոննայի համար, խոզի մսի 12 հազար տոննայի համար, թռչնամսի (այդ թվում հավի և հնդկահավի մսի) 39,1 հազար տոննայի համար։ Քվոտա է գործում նաև կաթնային շիճուկի 1,2 հազար տոննայի համար։
© Sputnik / Asatur YesayantsՄիս
Мясной пассаж - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Միս
ԵԱՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանը պետք է ճանաչեր եվրասիական միասնական ներմուծման տուրքերը, որոնք բավական բարձր են (օրինակ տավարի մսի համար դրանք 15%–ից ոչ պակաս են)։ Հաշվի առնելով, որ Հայաստանի մսի ինքնապահովման ցուցանիշներն այնքան էլ տպավորիչ չեն (հավի մսի դեպքում` մոտ 1/3–ը, խոզի մսի դեպքում` կեսից մի փոքր պակաս, տավարի մսի դեպքում` 80%), պայմանավորվածություն էր ձեռք բերվել, համաձայն որի հայկական բիզնեսը կարող էր առանց տուրքերի ներմուծել մսի որոշակի ծավալ (միայն տեղական շուկայի համար)։ Այս պրակտիկան կպահպանվի նաև հաջորդ տարի։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարվա ընթացքում քվոտան կվերանայվի, ներմուծումը կսկսի հարկվել։ Բացառություն են կազմում ԱՊՀ երկրներից իրականացվող ներմուծումները (քանի որ համագործակցության տարածքում ազատ առևտրի մասին համաձայնագիր է գործում)։
Իրանը ԱՀԿ ձգտելու իմաստ չի տեսնում, ԲՐԻԿՍ–ին, ՇՀԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու դեպքում
Այդ քվոտաներն արդեն քանի տարի է խնդրում է նվազեցնել Հայաստանի թռնչաբույծների միությունը, որպեսզի տեղական թռչնաֆաբրիկաներին ավելի հեշտ լինի ընդլայնել սեփական արտադրությունը։ Փաստարկն անհիմն չէ. Հայաստանում թռչնամսի արտադրությունը վերջին 10 տարվա ընթացքում գրեթե կրկնակի աճել է, տարեկան 8 400 տոննայից հասնելով ավելի քան 16 000 տոննայի։ Այնուամենայնիվ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2023 թվականին թռչնամսի քվոտան 36 հազար տոննայից բարձրացվեց մինչև 39,1 հազար տոննա, իսկ 2024 թվականին նույն մակարդակի վրա է թողնված։

Ալկոհոլային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ

2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը, որը քննարկվել է մի քանի տարի։ Փաստաթուղթն ընդհանուր բնույթի մի քանի դրույթներ է պարունակում` շշերի (կամ տարաների) վրա անհրաժեշտ է նշել ըմպելիքի անվանումը, դրա բաղադրությունը, սպիրտի և շաքարավազի տոկոսը, իսկ գարեջրի դեպքում` մշակման և զտման եղանակը։ Տարաների վրա պետք է նաև գրություններ լինեն, սակայն ոչ միայն «Ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումը վնասակար է առողջության համար»–ի նման գրություններ, այլև նախազգուշացնող, որ ալկոհոլ չի թույլատրվում օգտագործել անչափահասներին և հղիներին, ինչպես նաև լյարդի և երիկամների հիվանդություններով տառապող մարդկանց։
© Sputnik / Andranik GhazaryanԿոնյակով բաժակներ
Бокалы с армянским коньяком - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Կոնյակով բաժակներ
Ավելի վաղ բազմաթիվ քննարկումների առարկա դարձան ռուսական իրավական դաշտում արված լրացումները։ Մասնավորապես, «ՌԴ–ում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքով, որն ընդունվել էր 2020 թվականին, շշերի պիտակների վրա պետք էր նշել խաղողի տեսակը (կոնյակի համար դա առանձնակի դժվար է, քանի որ այն մի քանի տեսակների խառնուրդից է բաղկացած)։ Բացի այդ, մրգային գինիների համար առաջարկվում էր չեղարկել «գինի» անվանումը (ինչն արդիական է Հայաստանի համար, որն աճող ծավալների նռան և այլ մրգային գինիներ է արտահանում Ռուսաստան)։ Վաճառքների օրինականությունը վերահսկելու համար առաջարկվում էր նաև ներմուծողներից (այդ թվում ԵԱՏՄ երկրներից) երաշխիքային վճարներ պահանջել։
Հայկական կողմը տարբեր մակարդակի բանակցությունների ժամանակ բարձրացնում էր այդ փոփոխությունները չկիրառելու հարցը։ Երևանի փաստարկների համաձայն` դրանք հակասում էին ապրանքների ազատ տեղաշարժի մասին ԵԱՏՄ սկզբունքին։
Հավելենք, որ տեխնիկական կանոնակարգը նախատեսում է «ազգային կոնյակ» հասկացությունը, որից դեռ կարող է օգտվել նաև Հայաստանը, սակայն միայն մինչև 2043 թվականը, քանի որ դրանից հետո ՀՀ–ն չի կարողանա կիրառել այդ անվանումը արտասահմանյան շուկաներում (տեղական շուկայում էլ դրանից ստիպված կլինենք հրաժարվել ավելի վաղ` 2032 թվականից)։

Արդյունաբերական համագործակցություն

2024 թվականից ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են աջակցել արդյունաբերական համագործակցության նախագծերին, այսինքն այն արտադրություններին, որոնցում մասնակցում են միության երեք և ավելի երկրներ։ Երկրները նախագծերն ընտրելու են անդրազգային մակարդակում, արդեն իսկ հաստատված կանոններով։
Հայաստանում ԵԱՏՄ–ի հետ համատեղ ներդրումները 2023-ի առաջին կիսամյակում աճել են 2.8 անգամ
Նախագծի տևողությունը պետք է կազմի մինչև 5 տարի, իսկ սուբսիդավորման չափը կարող է հասնել մինչև 350 մլն ռուբլի։ Աջակցությունը նախատեսում է վարկային տոկոսների սուբսիդավորում, ընդ որում, վարկավորմանը մասնակցող բանկի առավելագույն տոկոսադրույքը չպետք է 6,5%–ից ավել գերազանցի տվյալ երկրի հիմնական տոկոսադրույքից։
2024 թվականին աջակցման այդ ծրագրերի համար նախատեսված է հատկացնել 1,8 մլրդ ռուբլի, բայց անհրաժեշտության դեպքում գումարը կավելացվի։

Անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծում

Անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման համար բարձր շեմ էր գործում, որը ներդրվել էր 2022 թվականին մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ի համար։ ԵԱՏՄ մակարդակով որոշվեց երկարաձգել այն կես տարով` մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը (իսկ մինչ այդ համաձայնության գալ, թե ապագայում ինչ ձևով թողնեն այն)։
© Sputnik / Asatur Yesayants Օնլայն առևտուր
Онлайн покупки, онлайн магазин - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
Օնլայն առևտուր
Այսպիսով` չհարկվող շեմը դեռ չորս ամիս կմնա 31 կգ, 1000 եվրոյի մակարդակում այն ապրանքների համար, որոնք ստացվում են փոստի կամ առաքման ծառայությունների միջոցով (այդ թվում առցանց գնումների դեպքում)։ Բացառություն է կազմում օդային տրանսպորտը (10 հազար եվրո, 50 կգ)։
Նախկինում այդ շեմը փոստով առաքվող ապրանքների համար կազմում էր 200 եվրո և 500 եվրո` ուղեբեռով տեղափոխվող ապրանքների համար։
Եգիպտոսի և ԵԱՏՄ–ի միջև ԱԱԳ–ի մասին բանակցությունները վերջնական փուլում են
Եթե բեռը գերազանցում է 1 000 եվրոն կամ 31 կիլոգրամը (կամ ինքնաթիռի դեպքում 10 հազար եվրո և 50 կգ), տուրք է հասնում, բայց այն հարկվում է ոչ թե ամբողջ բեռից, այլ գերազանցող մասից միայն։
Փոստով կամ այլ ծառայությունների կողմից առաքվող ապրանքների համար հարկվում է 15% գերազանցող մասից, բայց ոչ պակաս, քան 2 եվրո 1 կգ–ի դիմաց, ուղեբեռով ապրանքների համար էլ արժեքի 30%, բայց ոչ պակաս քան 4 եվրո 1 կգ–ի դիմաց։

ԵԱՏՄ–Իրան համաձայնագիր

Վերջում հիշեցնենք` թեև ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին ԵԱՏՄ–ի և Իրանի նոր, լիաֆորմատ համաձայնագիրն արդեն ստորագրվել է (2023–ի դեկտեմբերի 23-ին), սակայն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը կվավերացնեն բոլոր կողմերը` եվրասիական երկրների հնգյակն ու Իրանը։
© Евразийская экономическая комиссияԵԱՏՄ–Իրան համաձայնագրի ստորագրումը
EURASIA EXPO - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2024
ԵԱՏՄ–Իրան համաձայնագրի ստորագրումը
ԵԱՏՄ–Իրան նոր համաձայնագիրը կփոխարինի 2019 թվականի հոկտեմբերից գործող և շուրջ 12 հազար ապրանքային դիրքից 360–ի համար արտոնյալ պայմաններ առաջարկող նախկին համաձայնագրին։ Նոր համաձայնագիրը կտարածվի ապրանքների ավելի քան 90%–ի վրա։ Նման ծավալի արտոնություններ արտասահմանյան երկրներին Իրանն առաջին անգամ է տրամադրում։ Հայաստանի առաջարկով Իրանը համաձայնել է շշալցված ջրի (այդ թվում գազավորված), ոչ ալկոհոլային ըմպելիքների, ոչխարի մսի, շոկոլադի և քաղցրավենիքի դեպքում ԵԱՏՄ–ի համար զրոյական տուրքեր սահմանել։
2 տարի խնդրել եմ. Սերժ Սարգսյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է ՀՀ–ն դարձել ԵԱՏՄ անդամ
Բացի այդ, ինչը ևս կարևոր է Հայաստանի համար, կնվազեցվեն տուրքերը մի շարք ոչ պարենային ապրանքների` ծխախոտ, մետաղական կոնցենտրատներ, մաքուր պղինձ, արծաթե իրեր, ինչպես նաև մի շարք վերարտահանվող ապրանքների (օրինակ` էլեկտրոնային սիգարետների) համար։
Լրահոս
0