https://arm.sputniknews.ru/20240105/baqvum-hastatvats-mnum-e-23-geri-17-y-verjin-depqeric-hetvo-e-hajtnvel-ajntegh-qjaramjan-70792407.html
Բաքվում հաստատված մնում է 23 գերի, 17-ը վերջին դեպքերից հետո է հայտնվել այնտեղ. Քյարամյան
Բաքվում հաստատված մնում է 23 գերի, 17-ը վերջին դեպքերից հետո է հայտնվել այնտեղ. Քյարամյան
Sputnik Արմենիա
Նրանցից 17–ը գերեվարվել են նախորդ տարվա սեպտեմբերին։ 05.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-05T10:59+0400
2024-01-05T10:59+0400
2024-01-05T11:00+0400
արգիշտի քյարամյան
գերի
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/05/44731554_0:0:1600:901_1920x0_80_0_0_985ff618646b066240c12472834d51d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ նրանցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց մեջ են մտնում նաև Արցախի նախկին պաշտոնյաները։Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ԶՊՄԿ–ի պահնորդի ընտանիքը դեմ է, որ մարդասպանին հանձնեն հայ ռազմագերիների փոխարեն
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/05/44731554_57:0:1572:1136_1920x0_80_0_0_dd941a19a47b83ce0322a7a7baa25dd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արգիշտի քյարամյան, գերի, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հհ քննչական կոմիտե
արգիշտի քյարամյան, գերի, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հհ քննչական կոմիտե
Բաքվում հաստատված մնում է 23 գերի, 17-ը վերջին դեպքերից հետո է հայտնվել այնտեղ. Քյարամյան
10:59 05.01.2024 (Թարմացված է: 11:00 05.01.2024) Նրանցից 17–ը գերեվարվել են նախորդ տարվա սեպտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ նրանցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց մեջ են մտնում նաև Արցախի նախկին պաշտոնյաները։
«Մենք ունենք նաև փաստական տվյալներ 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, որնոնք ներկայացվել են վերպետական ատյաններին, ունենք նաև ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը
համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր`
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները
հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։