00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է. Սաղաթելյանը` խաղաղության պայմանագրի մասին

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2024
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Պատգամավորը կոչ արեց Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելիք փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ այդ բառի հետ այն որևէ աղերս չունի։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ–որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին,այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,– ընդգծեց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին Ադրբեջանական ԶՈւ–ն շարունակելու է մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմնա Բաքվի բանտում։ Վստահ է` այս պարագայում խաղաղության մասին խոսել չի կարելի։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` բոլոր այն պնդումները, թե Արցախը տանք՝ Հայաստանը կփրկվի, սխալ են, պայմանագրի նախագծով հստակ է` Հայաստանը չի փրկվում։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Խաղաղության փաստաթղթում վիճահարույց որևէ կետ չի լինելու․ Սուրենյանց
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին և համոզվել, որ այն վտանգավոր փաստաթուղթ է։
Լրահոս
0