00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորելը Լիբանանում հանդիպել է «Հեզբոլլահի» հետ

© AP Photo / Stephanie LecocqԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կուսակցությունը չի քննարկի իրավիճակը, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ագրեսիան Գազայի հատվածում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լիբանան կատարած այցի ժամանակ հանդիպել է «Հեզբոլլահի» պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ալ Ջազիրան»՝ վկայակոչելով Լիբանանի կառավարության աղբյուրին: Նշվում է, որ «Հեզբոլլահի» պատվիրակությունը գլխավորել է Լիբանանի օրենսդիր ժողովի անդամ Մոհամմադ Ռաադը։
«Հեզբոլլահի» ներկայացուցիչները Բորելին ասել են, որ կուսակցությունը չի քննարկի Լիբանանի հարավում տիրող իրավիճակը, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր ագրեսիան Գազայի հատվածում:
Հիշեցնենք` 2023–ի հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
Լրահոս
0