00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան ներմուծվող հացահատիկը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է

© Sputnik / Aram NersesyanՀացահատիկ
Հացահատիկ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Հացահատիկ
Բաժանորդագրվել
Ներկայումս Հայաստանը հացահատիկի տարեկան պահանջարկն 75%-ով ապահովվում է ներմուծման հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է Հայաստան հացահատիկի արտահանման առաջատարը մնալ։ 2023 թվականի տվյալներով՝ նրան բաժին է ընկել հայկական շուկա մատակարարումների ընդհանուր ծավալի 99,9%-ը։ Տեղեկությունն ի պատասխան գրավոր հարցմանը Sputnik Արմենիային հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
Գերատեսչությունում պարզաբանեցին, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծվել է շուրջ 396,4 հազար տոննա հացահատիկ, որից 292,8 հազար տոննա ցորեն, 49,1 հազար տոննա գարի, 54,5 հազար տոննա եգիպտացորեն։
Հայաստանը վերջին տարիներին Ռուսաստանից կայուն ներմուծում է հացահատիկի գրեթե ամբողջ ծավալը։ Ընդ որում, վերջին վեց տարվա ընթացքում Ռուսաստանից հացահատիկի ներմուծման ծավալը ամենամեծն է եղել 2022 թվականին։ Այդ տարի ՌԴ-ից մեր երկիր է մուտք գործել 513,2 հազար տոննա, որից 364,7 հազար տոննա ցորեն, 52,1 հազար տոննա գարի, 96,4 հազար տոննա եգիպտացորեն։
Գերատեսչությունում պարզաբանեցին նաև, որ Հայաստանի հացահատիկի սպառման պահանջարկը տարեկան կազմում է միջինը 527 հազար տոննա, որից ցորեն՝ 385 հազար տոննա, գարի՝ 70 հազար տոննա, եգիպտացորեն՝ 72 հազար տոննա։
2023 թվականին հանրապետությունում ցորենի և գարու ինքնաբավության մակարդակը փոքր-ինչ նվազել է։ Այսպես, 2023 թվականին ցորենի ինքնաբավության մակարդակը 10 ամսում կազմել է՝ ցորեն՝ 24,4%, գարի՝ 55,8%, եգիպտացորեն՝ 4,7%։
Հայաստանի իշխանությունը շարունակում է աշխատել հացահատիկի ինքնաբավության բարձրացման ուղղությամբ։ Հացահատիկի արտադրության ծավալների ավելացման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ցորենի արտադրության խթանման ծրագրեր:
ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց
Այժմ մշակվում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության խթանման պետական աջակցության 2024-2025 թվականների ծրագիրը»: Իշխանությունը նախատեսում է սուբսիդավորել վարկի տոկոսադրույքները, եթե վարելահողերը կազմում են 3 հա և ավելի, և այնտեղ նախատեսվում է ցորեն, հատիկաընդեղեն, բանջարեղեն և կարտոֆիլ աճեցնել:
Իշխանությունը կարծում է, որ հացահատիկի արտադրության մակարդակը կարող է գերազանցել պահանջարկի 50 տոկոսը և հասնել 350 հազար տոննայի, որից ցորենը՝ 200 հազար տոննա։
Լրահոս
0