00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ստեղծվել է պատանիների սիմֆոնիկ նվագախումբ. 1–ին համերգը փետրվարին է

© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
Բաժանորդագրվել
Նվագախմբի կազմավորման նպատակը պատանիների երաժշտական նախամասնագիտական կրթության որակի բարելավումն է, երեխաների համատեղ ստեղծագործական աշխատանքը, փորձի փոխանակումն ու գործնական հմտությունների ձեռքբերումը։
Արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանում պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ է ստեղծվել։ Գաղափարը նոր չէ. 2019-ին երեխաների լսումներ էր կազմակերպել, նվագախումբ հավաքել ու անգամ սկսել փորձերը, բայց COVID-19–ի համավարակի պատճառով փորձերը դադարեցվեցին, իսկ երեխաներն անգամ չհասցրին համերգ ունենալ։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2023–ին ծրագիրը սկսեցին զրոյից։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սաներից մեկը
Музыкант юношеского симфонического оркестра Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սաներից մեկը
Դիրիժորի ղեկավարությամբ ստեղծված մասնագիտական հանձնախումբը 2 ամիս շարունակ Երևան քաղաքում գործող 24 երաժշտական և արվեստի դպրոցներում լսել է շուրջ 300 երեխայի նվագն ու արդյունքում ընտրել նրանցից 80 լավագույններին։
Հիմա հենց այս երեխաներն են Հայաստանի ամենաերիտասարդ սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
Юношеский симфонический оркестр Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը
Նրանց մեծ մասը մինչև այս նվագախմբում աշխատելու փորձ չի ունեցել, ու հիմա նրանք միանգամից պետք է նվագեն երկու բարդ ստեղծագործություն` Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտն ու ֆրանց Շուբերտի «Անավարտը»։ Բայց նրանցից ոչ մեկը ո՛չ տրտնջում է, ո՛չ էլ նեղսրտում։ Համոզված են` սա դեպի մեծ բեմեր տանող ճանապարհի սկիզբն է։
Ռուս դասականի վրացական բեմադրությունը հայ արտիստների կատարմամբ. «Կարապի լիճը» Երևանում է
«Երբ սոլո ես նագում, ինքդ քեզ լսում ես, ու վերջ, իսկ նվագախմբում պետք է բոլորին լսես, ու դա հիմնական դժվարությունն է։ Մեկ–մեկ մեր անփորձությունը հենց այդտեղ է երևում, որ միասին չենք կարողանում նվագել, բայց մենք չենք հանձնվում, պարապում ենք քրտնաջան, ու համոզված եմ, որ ամեն ինչ ստացվելու է լավ»,– ասում է 15–ամյա ջութակահարուհի Արիանա Գալստյանը։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան
Музыкант юношеского симфонического оркестра Ереван Ариана Галстян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան
Նվագախմբում կան պատանի երաժիշտներ, որոնք ընտրվել էին նաև 2019-ին, երբ համերգներն այդպես էլ չկայացան։ Նրանցից մեկը Ավետիս Էսկինյանն է։ 16–ամյա ֆլեյտահարն ուրախ է, որ հենց հիմա է այս նվագախմբի մի մասնիկը, քանի որ հիմա մասնագիտական առումով ավելի կատարելագործված է։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Ավետիս Էսկինյան
Музыкант юношеского симфонического оркестра Ереван Аветис Эскинян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Ավետիս Էսկինյան
«Արամ Խաչատրյանը, հատկապես ֆլեյտայի համար, շատ դժվար է գրված։ Օկտավաներ կան, որոնք շատ դժվարությամբ ես վերցնում ու կատարում։ Բայց ամեն ինչ անում եմ, որ ստացվի, սա շատ մեծ փորձ է, որովհետև հետագայում այս գիտելիքները մեզ շատ են պետք գալու»,– ասում է նա։
Սիմֆոնիկ նվագախմբի ամենափոքր երաժիշտը 10–ամյա ջութակահար Էմիլյա Թովմասյանն է։ Ասում է, որ ամենաբարդը սկզբում դիրիժորին հասկանալն էր, բայց հիմա արդեն հունի մեջ է ընկել ու փորձում է հասնել մեծ ընկերներին։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Էմիլյա Թովմասյան
Музыкант юношеского симфонического оркестра Ереван Эмилия Товмасян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Էմիլյա Թովմասյան
«Իմ կողքը նստում է Կոնսերվատորիայում սովորող մի աղջիկ, երբ չեմ կարողանում նվագել, նայում եմ նրան, որ ամեն ինչ ճիշտ անեմ»,– ժպտալով պատմում է Էմիլյան։
Ի դեպ, նվագախմբում երաժշտական քոլեջների ու Կոնսերվատորիայի ուսանողները հատուկ հենց այդ նպատակով են ընդգրկվել, որ տարիքով փոքր երեխաներին համախմբեն ու լավ օրինակ ծառայեն։
Ալտահար Հեղինե Աբրահամյանը սովորում է Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ Քաջ գիտակցում է, իր դերն ու պատասխանատվության չափը և փորձում է երեխաներին օգնել մասնագիտական կատարելագործման հարցում։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Հեղինե Աբրահամյան
Музыкант юношеского симфонического оркестра Ереван Эгине Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Հեղինե Աբրահամյան
«Թե՛կազմակերպչական, թե՛ մասնագիտական առումով հասկանալի է, որ իրենց համար պետք է լավ օրինակ լինեմ` չուշանամ, ճիշտ նստեմ, գործիքը ճիշտ բռնեմ, դիրիժորի հետ ճիշտ կոնտակտի դուրս գամ։ Հետո փորձում եմ այնպես անել, որ իրենք իրենց ավելի վստահ զգան բեմում, զգան, որ ամուր թիկունք ունեն ու ցույց տան այն ամենը ինչ կարող են»,– նշում է Հեղինեն։
Գուցե չեմպիոն չդառնան, բայց չեմպիոնների կմարզեն. Զինվորի տան տղաները նոր նպատակ ունեն
Նվագախմբի փորձերը մեկնարկել են նոյեմբերին, տարբեր գործիքային խմբերի հետ գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատում են ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 12 փորձավար և 2 դիրիժոր։ Նրանցից մեկը Ներսես Մկրտչյանն է, որն արդեն երեխաների հետ աշխատելու փորձ ուներ։ Քաջ գիտակցելով պատասխանատվության չափն ու դժվարությունները` ընդունել է մաեստրոյի հրավերն ու սկսել աշխատել պատանի երաժիշտների հետ։
«Նախ ընտրությունը հեշտ չէր, որոշ երեխաների անգամ երկու փուլով ենք լսել, լավ երեխաներ կային, ու դա շատ էր բարդացնում գործը։ Հիմա նրանց հետ աշխատելիս խնդրում եմ նրանց կենտրոնանալ մեր ասածների վրա, լավ ֆիքսել ամեն ինչ, որ հաջորդ փորձին կատարելագործված գան։ Ճիշտ է, միշտ չէ, որ ստացվում է. դե, երեխաներ են, բայց փորձում ենք»,– ասում է դիրիժորը։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ներսես Մկրտչյան
Дирижер юношеского симфонического оркестра Ереван Нерсес Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ներսես Մկրտչյան
Հիմա ամբողջ նվագախմբով պատրաստվում են փետրվարին կայանալիք համերգին։ Բոլորը հուսով են, որ արդյունքներն այնքան լավը կլինեն, որ նախագիծը կվերածվի մշտական նվագախմբի։
© Sputnik / Aram Nersesyan«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ
Музыканты юношеского симфонического оркестра Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ
Ի դեպ, ընտրված երեխաները կունենան մի շարք առավելություններ։ Օրինակ` նվագախմբի գործունեության 8 ամիսների ընթացքում նրանք կազատվեն դպրոցների ուսման վարձավճարներից, իսկ նրանց ուսուցիչներին կհատկացվեն դրամական միջոցներ հավելյալ պարապմունքների համար:
© Sputnik / Aram NersesyanДирижер юношеского симфонического оркестра "Ереван" Нерсес Мкртчян"
Дирижер юношеского симфонического оркестра Ереван Нерсес Мкртчян - Sputnik Արմենիա
1/6
Дирижер юношеского симфонического оркестра "Ереван" Нерсес Мкртчян"
© Sputnik / Aram Nersesyan

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Մերի Մանուկյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Մերի Մանուկյան - Sputnik Արմենիա
2/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Մերի Մանուկյան

© Sputnik / Aram Nersesyan

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից մեկը

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից մեկը  - Sputnik Արմենիա
3/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ - Sputnik Արմենիա
4/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ

© Sputnik / Aram Nersesyan

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Վահե Դանիելյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Վահե Դանիելյան - Sputnik Արմենիա
5/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Վահե Դանիելյան

© Sputnik / Aram Nersesyan

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան - Sputnik Արմենիա
6/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան

1/6
Дирижер юношеского симфонического оркестра "Ереван" Нерсес Мкртчян"
2/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ Մերի Մանուկյան

3/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից մեկը

4/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ

5/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Վահե Դանիելյան

6/6

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի սան Արիանա Գալստյան

Լրահոս
0