00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացի չի մահացել․ՊՆ-ի պարզաբանումը

© Sputnik / Asatur YesayantsՊՆ
ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2024
ՊՆ
Բաժանորդագրվել
ՊՆ-ն վստահեցնում է, որ քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել, նա ուղեգրված է եղել լրացուցիչ հետազոտության։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրերս մահացած Էրիկ Հարությունյանը բանակ չի զորակոչվել: Գերատեսչությունը պարզաբանում է տարածել երիտասարդի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանը, որը 3 տարի տարկետում է ստացել բազմաթիվ հիվանդությունների պատճառով, մահացել է սրտի կաթվածից։
ՊՆ–ից շեշտել են, որ Էրիկ Հարությունյանի մահվան պատճառների վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունը անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ է եղել։ Տվյալ զորակոչիկը, զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն, ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։
«Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Էրիկի հարազատները լրատվամիջոցներին ասել են, թե թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցներն անտեսել են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները (զարկերակային հիպերտեզիա 2–րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ) և ծառայությունից ազատելու փոխարեն նշանակել են ստացիոնար մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննում Երևանի թիվ 8 հիվանդանոցում:
Տղայի ծնողները զգուշացրել են, որ երեխան հիվանդ է և չի դիմանա, բայց մերժում են ստացել։ Նույն օրը` հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը, ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահացել է սրտի կաթվածից:
Լրահոս
0