00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը Ֆրանսիայի քաղաքացու է ձերբակալել. նրան լրտեսության մեղադրանք է ներկայացվել

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
Բաժանորդագրվել
Ձերբակալությունը տեղի է ունեցել Բաքու–Փարիզ հարաբերությունների լարվածության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները լրտեսության կասկածանքով ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացու։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան:
«Լրտեսության գործողություններ կատարելու մեջ կասկածվող Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Ավելի ուշ դատարանը նրան չորս ամսով կալանավորելու որոշում է կայացրել», - ասել է Աբդուլաևան։
Նա նշել է, որ Ռայանի ձերբակալության մասին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը բանավոր են հայտնել: Ձերբակալվածի հայրը լրատվամիջոցներին պատմել է, որ նա պահվում է լավ պայմաններում և փաստաբանի հետ շփվելու հնարավորություն ունի:
Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հարավային Կովկասում որևէ նոր հակամարտություն առաջանա, ապա մեղավորը կլինի Ֆրանսիան: Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել էր, որ Ֆրանսիան աջակցում է անջատողականությանը Ղարաբաղում:
Ավելի ուշ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ հայտարարվեցին։ Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, անցանկալի անձ հայտարարեց Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի:
Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի ուշ հայտարարեց, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները Ադրբեջանի տարածքում, մինչդեռ Փարիզը նման ապացույցներ չի ունեցել Ֆրանսիայից արտաքսված ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ:
Լրահոս
0