00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա Երևանում. աշխատանքից զրկված ուսուցիչները դժգոհ են ատեստավորման արդյունքից

© Sputnik / Asatur YesayantsԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2024
ԿԳՄՍՆ
Բաժանորդագրվել
Առանց աշխատանքի մնացած ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպում են պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։
Ուսուցիչներն այստեղ են եղել նաև դեկտեմբերի 25-ին ու իրենց պահանջները նամակի տեսքով ներկայացրել նախարարությանը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։
Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նույնպես նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։
«Մեզ տվել են նույն թեստերը, ինչ բարձրագույն ավարտածին, բայց մերը պետք է ուրիշ լիներ։ Դա հերիք չէ, նրանց երկրորդ անգամ էլ են թեստ հանձնելու հնարավորություն տալիս, եթե 50+ միավոր են հավաքել, իսկ մեզ այդ հնարավորությունը չեն տալիս։ Պահանջում ենք, որ հավասարություն լինի»,- ակցիայի ժամանակ ասաց Վայոց Ձորի մարզի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանը։
Բողոքող ուսուցիչներին մոտեցավ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և հիշեցրեց, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները աշխատանքից պետք է ազատվեին դեռ 2023 թ-ի օգոստոսին, բայց նրանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն է տրվել։
Նա բացատրեց, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին երկրորդ հնարավորություն չի տրվել, որովհետև նրանց ատեստավորման հնարավորություն տալու որոշումը եղել է օրենքում անցումային դրույթ, որը նրանք պետք է հաղթահարեին առաջին անգամից։
ՀՀ–ում շուրջ 4000 ուսուցիչ բարձրացրացված աշխատավարձ է ստանում. ԿԳՄՍ նախարար
«Մենք դիտարկում ենք, որ այն ուսուցիչները, որոնք ունեն բարձրագույն կրթություն ստանալու և աշխատանքը շարունակելու ցանկություն, նրանց տրվի այդ հնարավորությունը»,- ասաց Սարգսյանը;
Ուսուցիչներին, սակայն, չբավարարեց պատասխանը, նրանք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպում պահանջեցին։
Մոտ 30 րոպե հետո ԿԳՄՍ նախարարը համաձայնեց ընդունել միայն 3 ուսուցչի։
Լրահոս
0