00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկկողմ բանակցության առաջարկ չի եղել. Խանդանյանը` Բաքվի հայտարարության մասին

© Sputnik / Asatur YesayantsՍարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.01.2024
Սարգիս Խանդանյան
Բաժանորդագրվել
Հայկական կողմը ցանկանում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն վերահաստատի ձեռք բերված համաձայնությունները։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանը երկկողմ բանակցություններ սկսելու որևէ առաջարկ չի ստացել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն ունակ են առանց միջնորդների ուղիղ երկկողմ բանակցություններ վարել:

«Դրանք ուղղակի հայտարարություններ են, և որևէ առաջարկ չի եղել, որ օր, ժամ կամ տեղ ֆիքսվի երկկողմ բանակցությունների համար։ Մենք ցանկանում ենք, որ ողջ այն տրամաբանությունը, որը բանակցային գործընթացի ժամանակ ձևավորվել է, ինչպես նաև համաձայնություններ են ձեռք բերվել, դրանք լինեն բանակցությունների հիմքում։ Այդ համաձայնություններն արտահայտվում են խաղաղության համաձայնագրում, ցանկանում ենք, որ Ադրբեջանն էլ դրանք հրապարակայնորեն վերահաստատի։ Հայաստանը պնդում է, որ սա պետք է տեղի ունենա, բանակցությունների բովանդակությունն է կարևոր»,– ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով բանակցությունների ձևաչափին` հանձնաժողովի նախագահը նշեց` Հայաստանը կարևորում է, որ մասնավորապես արտգործնախարարների մակարդակով ձևավորված ձևաչափը շարունակական լինի։ Նա ընդգծեց` այն ֆորմատները, որոնցով հանդիպումները եղել են, որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին ու ավելի լեգիտիմ դարձնում դրանք։
Ըստ Խանդանյանի` լինեն բանակցությունները երկկողմ, թե միջնորդների մասնակցությամբ, Հայաստանի համար կարևոր է, որ բոլոր սկզբունքները պահպանվեն։ Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա քննարկման առարկա է` նրանք երաշխավորներ են, թե ուղղակի ֆասիլիտատորներ։
Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովները կրկին կհանդիպեն ամսվա վերջին. ԱԽՔ
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Խանդանյանը նաև անդրադարձավ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին, մասնավորապես Ադրբեջանի նաախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էլ հայտարարել էր, թե Թուրքիան ակնկալում է, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։
«Մեզ համար կարևոր է ապաշրջափակման գործընթացը։ Սկզբունքներ կան` երկրների իրավազորություն, օրենսդրություն, փոխադարձություն և հավասարություն, դրանք բանակցությունների արդյունքում համաձայնագրում պետք է արձանագրվեն։ Այս սկզբունքների շրջանակներում հնարավոր է նախատեսել ավտոմեքենաների, քաղաքացիների անցնելու որոշակի դյուրացումներ»,– ասաց Խանդանյանը։
Ըստ նրա` այդ սկզբունքների շնորհիվ հնարավոր կլինի որոշակիորեն կառավարել այն վախերն ու ռիսկերը, որոնք առկա են թե՛ հայության մոտ, թե՛ ադրբեջանցիների։ Վստահեցրեց` սկզբունքների շուրջ, ըստ էության, համաձայնություն կա, և Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը վերահաստի իր համաձայնությունն այդ առնչությամբ։ Խանդանյանը եզրափակեց` միջանցքային տրամաբանությամբ խոսելն անընդունելի է Հայաստանի համար։
Լրահոս
0