00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր սահմանափակումներ մոլախաղերին մասնակցելու դեպքում. կառավարության որոշում

© Sputnik / Aram NersesyanВинный фестиваль в Дилижане
Винный фестиваль в Дилижане - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Բաժանորդագրվել
Սահմանափակումների շարքում են նաև այն կարգավորումները, ըստ որոնց` շահումով խաղերին չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն ընդունեց մոլախաղերին մասնակցելու նոր սահմանափակումները։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ փոփոխություններ կատարելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքում` երկու մեծ նպատակ է առանձնացվում` 1. թափանցիկության ապահովում` խաղային գործունեություն իրականացնող տնտեսվարողների մոտ շրջանառության նկատմամբ վերահսկողությունը լինի առցանց, 2. պատասխանատու խաղի կանոնների ներդնում։
«Կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ, որը ենթադրում է խաղերի կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին։ Բացի այդ, բոլոր խաղային արտադրանքները, ինչպես նաև առցանց հարթակները պետք է սերտիֆիկցում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից, որը կստուգվի կառավարության կողմից մրցութային կարգով ընտրված օպերատորի կողմից»,– հայտարարեց Բադասյանը։
Նա նաև ընդգծեց, որ շահումով խաղերին չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետբյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից օգտվող քաղաքացիները, ընտանիքների անապահովության հիմքով իրականացվող ծրագրերի շահառուները։
Կարգելվի նաև օտարերկրյա պետություններում կազմակերպված շահումով խաղերին մասնակցելու հնարավորությունը ՀՀ տարածքում։ Բացի այդ, խաղադրույքների 90 %–ը պետք է տարբեր շահումների տեսքով վերադարձվի մարդկանց։ ՊԵԿ նախագահն ասաց, որ անձը նաև կարող է ինքն իրեն սահմանափակել` համապատասխան դիմում ներկայացնելով, որ իր մուտքը սահմանափակվի ցանկացած շահումով խաղային հարթակ։
Բադասյանը նաև հիշեցրեց, որ խաղին մասնակցելու համար անձը գումարը պետք է համալրի բացառապես բանկային քարտով։
ՊԵԿ նախագահը նշեց նաև, որ այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2024 թ. հուլիսի 1–ից, սակայն հնարավոր է` ԱԺ–ում քննարկումների արդյունքում որոշվի 2025 թ. հունվարի 1–ից այն գործարկել, որպեսզի կազմակերպչական բոլոր հացերը լուծվեն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանն իր կողմից առաջարկեց սահմանափակում գործածել նաև զինվորականների վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նրան` ասելով. «Այո, կարող ենք նման սահմանափակում կիրառել, քանի որ իրավիճակներ ենք ունենում, այդ թվում ծառայության ընթացքում, երբ հետաքննությունով պարզվում է, որ տվյալ զինվորի մահը ծառայության հետ կապ չունի, այլ կապված է խաղադրույքների, պարտքերի հետ»։
Ըստ նրա` նաև այդ խնդիրների պատճառով է, որ ՀՀ կառավարությունը սկզբում գազաբենզալցակայաններից հանեց շահումով խաղերի սարքավորումները հետո արգելեց գովազդը ու հիմա քայլ առ քայլ առաջ է գնում` կիրառելու այլ սահմանափակումներ ևս։
Լրահոս
0