00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1000 դրամն էլ կարող է կյանք փրկել. ո՞վ է սոցցանցերի դրամահավաքներից հայտնի Արմեն-Արմոսը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն (Արմոս) Մարտիրոսյանը
Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2024
Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին սոցիալական ցանցերում հանրային դրամահավաքներ հաճախ ենք տեսնում։ Դրանք ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց, ցավոք, հաճախ փոքրիկների բուժման համար են։
Ովքե՞ր են այն մարդիկ, որ «իրենց մի մասը» նվիրաբերում են կյանքեր փրկելու գործին՝ չլինելով բժիշկ կամ փրկարար։ Sputnik Արմենիայի այս պատմությունն Արմեն (Արմոս) Մարտիրոսյանի մասին է։
Դրամահավաքներ կազմակերպելու, համակարգելու պատմությունն Արմեն Մարտիրոսյանի կամ ինչպես նա ավելի հայտնի է` Արմոսի համար սկսվել է 13 տարի առաջ: 1, 2, 3․․․ դրամահավաքները մեկը մյուսին հաջորդում էին, և այնքան շատ մարդիկ էին դիմում, որ ժամանակի ընթացքում Արմենը սկսեց, այսպես ասած, «ֆիլտրեր» կիրառել, փաստաթղթերն ուսումնասիրել, հասկանալ խնդիրը` ինչու են ուզում արտերկրում բուժվել, արդյոք մեզ մոտ հնարավորությունները սպառված են և այլն։ Կարճ ասած, մասնագիտությամբ իրավաբան Արմենը ստիպված նաև բժշկական գիտելիքներ էր ձեռք բերում։
«Այս ամենը շատ էր ազդել նաև անձնական կյանքիս վրա, որովհետև անձնական կյանք ուղղակի չունեի, այնքան շատ ժամանակ էր այս ամենն իմ կյանքում զբաղեցնում, որ այլ բան չէի հասցնում»,- ասում է Արմենը։
Ինչո՞ւ այս դաշտում հայտնվեց։ Ասում է՝ նման բաները չեն սկսվում շատ ապահովված, անհոգ մանկությունից։ Կան խնդիրներ, կորուստներ, որոնք բերում են դրան։
«Տարիներ առաջ ասում էի` ես սոցիալապես պատասխանատու մարդ եմ և այլն, բայց եթե շատ անկեղծ ես լինում ինքդ քեզ հետ, հոգեբանական հիմքը գտնում ես։ 3 տարեկանում պապիկիս եմ կորցրել։ Շատ մտերիմ էինք, տարիներ շարունակ գիշեր–ցերեկ լաց էի լինում, պապիկիս էի ուզում։ Ու առաջին տարիներին ես հիմնականում օգնում էի հենց այն երեխաներին, որոնք իմ այն տարիքում էին, երբ պապիկիս կորցրեցի։ Հոգեբանը կասեր՝ «դու կորցրել ես պապիկին, հիմա այդ երեխաներին օգնում ես, որ փրկվեն, որ ինքդ չկորես»»։
Տարիներ շարունակ Արմենի կազմակերպած և համակարգած հանրային դրամահավաքների շնորհիվ հարյուրավոր կյանքեր են փրկվել, օրերի ընթացքում նրան հաջողվել է հարյուր հազարավոր եվրոներ հավաքել թանկարժեք դեղորայքի, բուժման, վիրահատությունների համար։ Ուրիշների քաղցկեղի դեմ պայքարած Արմենը մի օր ինքն առերեսվեց քաղցկեղի հետ։

«Բրոնխի քաղցկեղ էր․ 2017-ին Գերմանիայում վիրահատվել, հետ եմ եկել։ Ես աշխարհին շատ քիչ եմ մեղադրել, ասել եմ, որ սա փորձություն է, որ մարդկանց ավելի լավ հասկանամ։ Ցանկացած խնդիր կարելի է վերածել հնարավորության։ Իմ հաջողությունը երևի հենց սա է եղել»,- ասում է Արմենը։

2020 թվականի սեպտեմբերին ստեղծեց Երեխաների առողջության հիմնադրամը, որի պաշտոնական մեկնարկը 2021–ի հունիսի 1-ին էր։ Այս երկու տարվա ընթացքում հիմնադրամը կարողացել է 2200-ից ավելի երեխաների օգնել, 700 միլիոնից ավելի ներդրում ունենալ։ Վերջերս Արմենին ու, այսպես ասած, զինակից ընկերներին հաջողվեց հայկական իրականության մեջ ամենամեծ ու ամենաարագ դրամահավաքն անել՝ 4-ամյա Գաբրիի բուժման համար հավաքել 105 միլիոն դրամ, հաջորդեց 5-ամյա Ռոբի համար դրամահավաքը։ Ընդհանուր առմամբ 4 օրում հաջողվեց երկու փոքրիկների ապրելու համար 175 միլիոն դրամ հավաքագրել։
© Sputnik / Aram NersesyanԱրմեն (Արմոս) Մարտիրոսյանը
Директор Фонда здоровья детей Армении Армен Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը
«Հիմա հետհայացք եմ գցում` ծանր կորուստներ են եղել, դա ազդել է իմ ներաշխարհի, առօրյայի վրա, պայքարում ես, որ երեխան ապրելու հնարավորություն ունենա ու․․․Էս ոլորտում աշխատող բոլորն ունեն հոգեբանի կարիք, քչերն են դա գիտակցում»,- նշում է Արմենը։
Չի համաձայնում, թե իր արածը զոհաբերություն է, ասում է՝ սա հստակ, գիտակցված ընտրություն է։
Լրահոս
0