00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ չկա ու չի կարող լինել. Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է, որ Խաղաղության պայմանագրում չկա որևիցե կետ, որտեղ գրված է, որ ՀՀ-ն միակողմանի պարտավորվում է ինչ– որ բան անել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Խաղաղության պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ չկա ու չի կարող լինել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված տարածքային պահանջներին։
«Մենք ասել ենք, որ հասկանում ենք, որ Ադրբեջանը իր երկրի մի մասից մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում։ Ասել ենք, որ պատրաստ ենք բոլոր ճանապարհները բացել իրենց համար։ Ասել ենք, որ միգուցե թեթևացված ինչ–որ գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել, բայց ինչ–որ արտատարածքային բան չկա»,– պնդեց Ալեն Սիմոնյանը։
Նա վստահեցրեց, որ Խաղաղության պայմանագրում չկա որևիցե կետ, որտեղ գրված է, որ ՀՀ-ն միակողմանի պարտավորվում է ինչ–որ բան անել։
«Բոլոր թեզերը, որ կան, վերաբերում են երկու կողմերին։ Չկա թեզ, որ միայն Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի կամ միայն Հայաստանը պետք է այնպիսի քայլ անի։ Եթե խոսքը զորքերի հետքաշման մասին է, ապա հայելայինի մասին է»,-ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց նաև, որ ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցություններն ու պայմանագրի փոխանակումը շարունակվում է ու կարելի է ասել՝ դրական առումով զարգացում կա։
Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Ադրբեջանը համառորեն չի ուզում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության մասին բազմիցս հայտարարություն է արել, նաև ՌԴ նախագահի ներկայությամբ, հարցազրույցների ժամանակ, այո՛, բառացի 29 800 քմ կմ-ի մասին չի ասել, և մենք սպասում ենք, որ դա տեղի կունենա»,– ասաց նա։
Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ պետք է վերահսկի Հայաստանը. Կլաար
ՀՀ ԱԺ նախագահը եզրակացրեց, որ ամենայն հավանականությամբ` պատճառն այն է, որ հստակ սահմանազատման ու սահմանագծման հայտարարություն չկա։ Ըստ նրա` Ադրբեջանը պահում է դա հետագա սակարկման համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։
Լրահոս
0