00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, սոցիալական նախագիծ է․ Ավինյան

© SputnikСпортивный центр "Арарат"
Спортивный центр Арарат - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Բաժանորդագրվել
Քաղաքապետը հանձնարարեց, որ մինչև թենիսի ակումբի քանդումն ակումբն արդեն նոր՝ ավելի ընդարձակ հասցե տեղափոխված լինի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, այլ Օղակաձև այգու վերականգնում՝ որպես կանաչ տարածք։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Օղակաձև այգին Երևանի երևի միակ երևելի կանաչ տարածքն է, և հետևապես այգու փուլային վերականգնումը՝ որպես կանաչ հանրային տարածք, մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն։ Ծրագիրը վերաբերում է այդ տարածքի տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին ու տաղավարներին, որոնք որ վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային, բոլորի համար հասանելի կանաչ տարածք՝ նորարական լուծումներով»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը շեշտեց՝ թենիսի ակումբն անպայմանորեն պետք է շարունակի գործել, սակայն ակումբի դիրքը սկզբունքային կարևորություն չունի։ «Արարատ» ակումբին տրամադրվելու է այլ՝ ավելի ընդարձակ տարածք վերակառուցելու համար։ Ակումբը գործելու է կրկնակի մեծ տարածքում՝ ավելի լավ պայմաններում։
Ավինյանը հավելեց՝ կարևոր է, որ մինչև թենիսի կորտերի տեղափոխումն ակումբն արդեն նոր վայրում լինի, միայն դրանից հետո անցում կատարվի քանդման աշխատանքներին։
Չեն քանդվի, բայց կարող են տեղափոխվել. Օղակաձև այգու թենիսի կորտերի ճակատագիրը
«Էս թեմայի վերաբերյալ շատ պսևդոմասնագետներ սկսեցին խոսել՝ կանաչապատման պսևդոմասնագետներ, բիզնեսի պսևդոմասնագետներ, դեղին մամուլը սկսեց անդրադառնալ այս հարցերին։ Նույնիսկ հասանք էն աստիճան գնահատականների, որ սա կոռուպցիա է։ Ես, անկեղծ ասած, դեռ չեմ տեսել, որ որևէ ներդրող առաջարկի 8-9 միլիոն դոլար ներդնել կանաչ տարածքների վերականգնման համար և չպահանջի բիզնես կոմպոնենտ»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ սա կարևոր սոցիալական ծրագիր է՝ հանրային նշանակության տարածքի վերականգնում։
«Թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածներին, որ փորձում էին քաղաքական փոքրիկ դիվիդենտներ շահել, կարծում եմ, որ չի ստացվելու»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցերում գրել էր, թե քաղաքապետարանում օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Այդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ էլ նշել էր, թե դրանք քանդելու նպատակ չկա, բայց չի բացառվում, որ կորտերը կտեղափոխվեն այլ՝ ավելի համահունչ միջավայր։
Լրահոս
0