00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վիշապից ազատվելու միջոցը սեփական վիշապ ունենալն է». հանրայինի համար պայքարը Լեհաստանում

© Pixabay / studioyayoՎարշավա
Վարշավա - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բաժանորդագրվել
Համակարգիչներն ու ինտերնետը հուժկու հարված հասցրին տպագիր մամուլին, ինչը ոմանց առիթ տվեց պնդելու՝ շատ շուտով առցանց հեռարձակումը կհանգեցնի այն բանին, որ այլևս չի լուսավորվի մեր հարազատ տնային հեռուստացույցի էկրանը։
Սակայն գոնե առայժմ նման բան տեղի չի ունեցել՝ այսօր աշխարհի 8 միլիարդ բնակչությունից 6 միլիարդը տանը հեռուստացույց ունի, իսկ, օրինակ, միջին ամերիկացին ամեն օր հեռուստաէկրանի առջև է անցկացնում մոտ երկուսուկես ժամ։ Երևի հենց սա է պատճառը, որ մանավանդ հետխորհրդային և հետսոցիալիստական երկրներում իշխանություններն անպայման ցանկանում են առավելագույնս վերահսկել հանրային հեռուստատեսությունը։
«Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփականն ունենալն է»․ Հանրայինի համար պայքարը Լեհաստանում
Ինչու հենց հանրայի՞նը։ Դե, որովհետև կոմերցիոն հեռուստաընկերությունները վերահսկելն ավելի բարդ է, թեև ոչ անհնար։ Կարող ես, օրինակ, անվերջ հարկային ստուգումներ կազմակերպել կամ իշխանությունների հետ կապված մեծահարուստներին, այսպես ասենք, «բարեկամաբար խնդրել» այլևս գովազդ չտալ այսինչ անհնազանդ հեռուստաընկերությանը, որի ղեկավարությունը անմիջապես էլ շատ ավելի հնազանդ կդառնա, քանզի մասնավոր հեռուստատեսության ֆինանսավորման միակ աղբյուրը գովազդն է։
Բայց բոլոր դեպքերում հանրային հեռուստատեսությունը բռի մեջ պահելը շատ ավելի հեշտ է։ Հիմա կառարկեք՝ ընդհակառակը` հանրայինն ավելի անկախ պիտի լինի, որովհետև փողը մենք՝ շարքային քաղաքացիներս ենք տալիս։ Շատ ճիշտ եք, բայց խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժն է ամեն տարվա բյուջեում սահմանում հատկացումների չափը և որոշում, թե ով պիտի ղեկավարի հանրայինը։ Այնպես որ, ի վերջո միշտ հաղթում է հանրահայտ ճշմարտությունը՝ ով փող է տալիս, նա էլ պատվիրում է երաժշտությունը։ Իհարկե, հանրությունը կարող է ընդվզել՝ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես Պրահայի կենտրոնում մեկ միլիոն մարդ հավաքվեց, երբ նախկին վարչապետը՝ Վացլավ Կլաուսը, փորձեց իրեն հավատարիմ կադրերով լցնել Չեխիայի Հանրային հեռուստատեսությունը ղեկավարող խորհուրդը։ Հայաստանում նման բան տեսե՞լ եք։
Այս մարդը նախագահ կդառնա, եթե իհարկե չնստեցնեն. ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացը սկսվեց
Բայց Հայաստանն ուրիշ է։ Մենք զիջող ժողովուրդ ենք դարձել։ Եվ որքան հարթ ու անցնցում անցավ գրեթե վեց տարի առաջ իշխանափոխությունը, նույնքան էլ սահուն փոխվեց ամեն ինչ Հանրային հեռուստաընկերությունում։ Լեհաստանում այդպես չէ։ Հոկտեմբերին այնտեղ ընտրություններով փոխվեց իշխանությունը. Յարոսլավ Կաչինսկու «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցությանը փոխարինեց ուղնուծուծով եվրոպամետ Դոնալդ Տուսկի գլխավորած կոալիցիան։
Դեռ ընտրություններից առաջ Տուսկը հայտարարել էր. «Ընդամենը 24 ժամում մենք կուսակցական հեռուստատեսությունը կդարձնենք իսկապես հանրային»։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք Հանրայինն իրոք կուսակցականի էր վերածվել, դժվար է վիճարկել։ Ինչպես մեզ մոտ են էկրանից անընդհատ հնչում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներն այն մասին, որ Հայաստանի տնտեսական նվաճումներն աննախադեպ են, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեզ հետ ընդհանրապես ողջ աշխարհում որևէ երկիր չի կարող մրցակցել, այնպես էլ Վարշավայում Հանրայինով կարող էիր լսել «ողջ Եվրոպան նախանձում է Լեհաստանի տնտեսական ցուցանիշներին» և նման այլ հայտարարություններ։
Սակայն Դոնալդ Տուսկի խոստումն այն մասին, որ Հանրայինը արմատապես կփոխվի ընդամենը 24 ժամում, պարզապես բլեֆ դուրս եկավ։ Որովհետև եթե մարդիկ կամովին չեն հեռանում, ստիպված ես օրենքով գործել, իսկ դա ամիսներ, նույնիսկ տարիներ կարող է տևել։ Հանրայինի հին ղեկավարները կամովին չգնացին։ Իսկ դուք կգնայի՞ք, եթե, օրինակ, Լեհաստանի Հանրայինի լրատվական ծառայության ղեկավար Միխալ Ադամչիկի նման տարեկան ստանայիք 350 հազար դոլար։ Ախր երեք տարում կարող էիք միլիոնատեր դառնալ։ Ես, օրինակ, նրա տեղակալ Սեբաստյան Պերեյրայի 100 հազար դոլար աշխատավարձից էլ չէի հրաժարվի։ Ոչինչ, 10 տարում միլիոնատեր կդառնայի։
Բայց քանզի այս մարդիկ, ինչպես ասում են, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած հրաժարվեցին լքել Հանրայինը, նոր իշխանությունները որոշեցին դիմել ուժային եղանակին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեհաստանում Հանրային հեռուստատեսության գործերով զբաղվում է մշակույթի նախարարը, Դոնալդ Տուսկը նախարար նշանակեց, գիտե՞ք` ում։ Ներքին գործերի նախկին նախարար, պաշտոնաթող գնդապետ Բարտոլոմեյ Սենկևիչին, որի միակ առնչությունը մշակույթի հետ երևի այն է, որ նա հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչի ծոռն է։
Մենք տիրապետում ենք կոնկրետ հարցերից խուսափելու նուրբ արվեստին, բրիտանացիները՝ ոչ
Սկսվեցին ճնշումները։ Պատկերացրեք՝ Հանրայինի թղթակիցներին չընդգրկեցին այն լրագրողների խմբում, որոնք պետք է լուսաբանեին Լեհաստանի պատվիրակության աշխատանքը Եվրամիության գագաթնաժողովում։ Ի պատասխան դրա, հին իշխանությունը ներկայացնող պատգամավորներից մի քանիսը մտան Հանրայինի մասնաշենքերից մեկը և հայտարարեցին, որ դուրս չեն գա այնտեղից։ Մի խոսքով` պայքարը Հանրայինի համար շարունակվում է։ Ու կա մի շատ մեծ մտավախություն՝ արդյոք նախկինների կուսակցական Հանրայինի դեմ պայքարը չի ավարտվի նորերի կուսակցական Հանրայինի ձևավորմամբ։ Հիշեք Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսի հերոսներից մեկի խոսքը. «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական վիշապ ունենալն է»։
Լրահոս
0