00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ մի բանը չի փոխվել. Քեյանը` կարմիր գծերի թանկացման ու կենտրոնը բեռնաթափելու մասին

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ շատ վարորդներ դեռ չեն շտապում վճարել թանկացած կարմիր գծերի համար` մտածելով, թե քաղաքակիրթ երկրում են ապրում ու իշխանությունները դեռ կարող են խելքի գալ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Երևանի կենտրոնը բեռնաթափելու` քաղաքային իշխանությունների խոստումը ոչ միայն չի կատարվել, այլև խնդիրն ավելի է խորացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը` ներկայացնելով հունվարի 1-ից հետո Երևանի կենտրոնական հատվածում արած իր դիտարկումները։
Հայտնել ենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ–ի դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։
«Խնդիրը քաղաքացիների համար խորացվեց այնքանով, որ լրացուցիչ ֆինանսական բեռ դրվեց։ Մնացած ոչ մի բանը չի փոխվել։ Կարմիր գծերը թանկացնելը չի կարող երթևեկությունը կարգավորել։ Երթևեկությունը կարող էր կարգավորվել, եթե, օրինակ, որոշ փողոցներում կայանելն արգելվեր։ Իսկ փողոցում 5 մեքենա է կանգնած, թե 10, չի կարող երթևեկության վրա էական ազդեցություն ունենալ, որովհետև այդ գոտին զբաղված է արդեն»,– ասաց Քեյանը։
Տիգրան Քեյանի ունեցած տեղեկություններով` չնայած առաջացած դժգոհություններին` կարմիր գծերի համար սահմանված նոր տարեկան կամ ամսական վարձավճարները մուծողներն արդեն կան և քիչ չեն, քանի որ ժամանակին աշխատանքի հասնելու այլ տարբերակ մարդիկ ուղղակի չունեն։
Ովքե՞ր կազատվեն կարմիր գծերի վճարից, և կփարատվե՞ն արդյոք քաղաքացիների մտավախությունները
Բայց, պարզվում է, վճարելուց հետո էլ հարցը չի լուծվել։ Շատերը վճարումն անելուց հետո էլ քաղաքի կենտրոնում կայանելու ազատ տեղ չեն գտնում, ինչի մասին վկայում են վարորդների բազմաթիվ գրառումները սոցցանցերում։
Տիգրան Քեյանը նաև սեփական օրինակով է փաստում, որ մեզ հետ զրույցից րոպեներ առաջ մեծ դժվարությամբ է ավտոմեքենան կայանելու տեղ գտել քաղաքի կենտրոնում` Պուշկինի փողոցում։
«Հիմա էլ է Պուշկինիփողոցը ծայրից ծայր զբաղված, այն ժամանակ էլ։ Նույնը Տերյան փողոցում է։ Բոլոր այն հատվածներում, որտեղ կարմիր գիծ կա կամ կայանելն արգելված չէ, բոլոր այդ հատվածները օրվա գրեթե բոլոր ժամերին զբաղված են»,– նկատեց մեր զրուցակիցը։
Ոմանք դեռ չեն էլ շտապում վճարել թանկացած ծառայության գումարը, ըստ Քեյանի` մտածում են, որ քաղաքակիրթ երկրում են ապրում, պատկան մարմինները խելքի կգան։
Ավագանու ընդունած որոշումը, սակայն, ըստ նրա, շատ ավելի լուրջ խնդիր է առաջ բերել հատկապես Փոքր կենտրոնի բնակիչների համար։ Թեև ավագանու համապատասխան որոշմամբ ժամը 22։00-09։00–ն կայանումն անվճար է դարձել, բայց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահի դիտարկմամբ` ավագանու որոշմամբ ոտնահարվել է կենտրոնի բնակիչների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։ Ասում է` այս հարցի շուրջ ՀԿ–ին ահազանգողների թիվը բավականին մեծ է։
«Այդ մարդկանց այլընտրանքային ոչ մի տարբերակ չի տրվել։ Այդ մարդը 22։00-ից հետո պիտի տուն գա, առավոտ շուտ դուրս գա, փախչի՞ տնից։ Մարդը ուզում է մնալ տանը, հանգստանալ, արձակուրդում է, իր շենքի բակում չի՞ կարող կանգնել»,– հարցնում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ ՀԿ–ներ հայտարարությամբ էին հանդես եկել` նշելով, որ վճարովի կայանատեղերի համար տեղական վճարի կիրառումը գործող ձևաչափով (կարմիր գծերի գծանշմամբ) և բովանդակությամբ, հակասում է ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը։ ՀԿ–ների հայտարարության մեջ նշվում էր, որ ավագանու որոշումը ոտնահարում է ՀՀ քաղաքացու իրավունքները:
Կարմիր գծերում կայանելու նոր դրույքաչափերն արդեն գործում են. որոշ ժամերի անվճար կլինի
Բացի այդ, քաղաքացիները տեղական վճար են մուծում մի ծառայության (այսպես կոչված կարմիր գծերի) համար, որն իրականում վճարովի կայանատեղի չէ, քանի որ առանձին ապահովված մուտքով և ելքով կառույց չէ և չի երաշխավորում այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը։ Միաժամանակ` «կարմիր գծերը» գծված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին։
Ինչ վերաբերում է վճարների թանկացմանը, ՀԿ–ների գնահատմամբ` դրանք ոչ միայն հիմնավորված չեն, այլև տասնապատիկ գերազանցում են ՀՀ քաղաքացիների գնողականության մակարդակը:
Լրահոս
0