00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԻՀՊԿ-ի հարվածից հետո Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետի հետ

© Sputnik / Aram NersesyanԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը տեղակայված է Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար-ուլ-Հաք Կակարի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։
Հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախօրեին՝ Պակիստանին Իրանի հարվածից հետո։ Քննարկվել է արդյոք այդ հարցը բանակցությունների ժամանակ, չեն հայտնում։
«ԱՄՆ-ն կարծում է, որ կարող է ղեկավարել իրավիճակը (պաղեստինա-իսրայելական հակամարտությունում – խմբ․) ուզածի պես, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է տեղի ունենալ», - հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախարարը։
Աբդոլահիանը նշել է, որ Պաղեստինից ճգնաժամը տարածաշրջանի վրա է տարածվում, այդ պատճառով անհրաժեշտ է, որ Իրանն ու Պակիստանը ավելի շատ ջանք գործադրեն պատերազմը դադարեցնելու համար։
«Արտգործնախարարն ընդգծեց Թեհրանի և Իսլամաբադի միջև համատեղ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը պարզեցնելու, ինչպես նաև իրանցի և պակիստանցի գործարարների միջև համագործակցության ամրապնդման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հունվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարված է հասցրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային, որը տեղակայված է Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում։ Սա Իրանի ԶՈւ-ի առաջին հրթիռային հարվածն էր Պակիստանի տարածքին։
Պակիստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարվածը և հայտնել, որ դրա հետևանքով երկու երեխա է զոհվել։ Նշվել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։
Լրահոս
0