00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խանութներին չեն պարտադրի տեսախցիկներ տեղադրել. ՊԵԿ–ի հետ պայմանավորվել են փոխել նախագիծը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՏեսախցիկ
Տեսախցիկ - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Տեսախցիկ
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծից առաջիկայում կհանվի տնտեսվարողների համար հավելյալ ծախս ենթադրող դրույթը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Առևտրի սրահներում տեսախցիկներ տեղադրելու պահանջը մինչև երկրորդ ընթերցում կհանվի ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
«Քանի որ դա լրացուցիչ դժվարություն ու անորոշություն է ենթադրում տնտեսվարողների համար, պայմանավորվել ենք, որ այդ մասը առաջինից երկրորդ ընթերցում պետք է փաթեթից հանվի»,– ասաց Թունյանը` հավելելով, որ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացված փաթեթից նշված կարգավորումը չէր հանվել միայն ժամանակի սղության պատճառով։
Հիշեցնենք, որ ԱԺ–ն հունվարի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մի շարք կարգավորումների շարքում ՊԵԿ–ը առաջարկել էր նաև 24 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող վաճառակետերում ստուգումների ընթացքում առաջացած խնդիրները ապացուցելու համար տեսաձայնագրող սաչքեր տեղադրել։ Տնտեսվարողի համար հավելյալ ֆինանսական ծախս ենթադրող այս պահանջը քննարկվել էր ինչպես գլխադասային հանձնաժողովի նիստում, այնպես էլ ԱԺ հունվարի 15-ի նիստում։ Իր ելույթում Բաբկեն Թունյանն ասել էր, որ խանութների մասով պահանջն առաջիկայում կհանվի նախագծից։
ՊԵԿ–ի ներկայացված օրենսդրական փաթեթի, այդ թվում` վերոհիշյալ դրույթի նպատակը, ըստ հեղինակների, հարկային մարմնի գործիքակազմը ուժեղացնելն է և ՀԴՄ–ներ չտրամադրելու վարույթների ընթացքում հարկային մարմնին լրացուցիչ ապացույցով ապահովելը։
Նախագիծը այս առումով երկու կարգավորում է առաջարկում` մի դրույթով տեսուչներին է իրավունք վերապահվում տեսանկարահանումներ կատարելու, մյուսով նախատեսվում է վաճառակետերում տեսանկարահանող սարքեր տեղադրել, որոնք պետք է արձանագրեն վաճառքի և ՀԴՄ–ի տրամադրման գործընթացը։
«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ
Առաջին ընթերցմամբ երկու կարգավորումներն էլ ընդունվել են։ Երկրորոդ ընթերցման համար, փաստորեն, բանավոր պայմանավորվածություն կա տնտեսվարողներին վերաբերող պահանջը նախագծից հանելու։
Փոխարենը նախագծում կմնա հարկային տեսուչներին վերաբերող կարգավորումը։
«Այսինքն` տեսուչը խցիկը միացնելու է, ասի, որ այսինչ օրն է, այսինչ ժամը, ես մտնում եմ խանութ հսկիչ գնում կատարելու, որից հետո դուրս կգա և կասի` հսկիչ գնումը կատարել եմ, կտրոնը տրամադրել են կամ չեն տրամադրել, որպեսզի ֆիքսվի հա՛մ իր գտնվելու վայրը, հա՛մ ժամը, հա՛մ մնացած գործողությունները»,– պարզաբանեց պատգամավորը։
Խոստացված փոփոխություններով նախագիծը ՊԵԿ–ը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պետք է ներկայացնի օրենքով նախատեսված 1 ամսվա ընթացքում պատգամավորներից համապատասխան առաջարկներն ստանալուց հետո։
Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ ՊԵԿ–ը կկատարի ձեռք բերված պայմանավորվածությունն ու նախագծից կհանի վիճահարույց դրույթը։ Հակառակ դեպքում հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորները հակված չեն ընդունելու այդ կարգավորումը։
Լրահոս
0