https://arm.sputniknews.ru/20240118/nerqin-gvortseri-nakhararutjunn-u-hajkakan-karmir-khachy-stvoragrel-en-hushagir-71284346.html
Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչը ստորագրել են հուշագիր
Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչը ստորագրել են հուշագիր
Sputnik Արմենիա
Հուշագիրը կամրապնդի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ համագործակցությունը։ 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T19:32+0400
2024-01-18T19:32+0400
2024-01-18T19:33+0400
վահե ղազարյան
կարմիր խաչ
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71282781_0:9:1600:909_1920x0_80_0_0_421d6fb125ab679f1cab4848d40182da.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Հուշագիրը ստորագրել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։Վահե Ղազարյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքներին և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71282781_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6cd3bf735163b26b7f89c9b278442e58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահե ղազարյան, կարմիր խաչ, ներքին գործերի նախարարություն (նգն)
վահե ղազարյան, կարմիր խաչ, ներքին գործերի նախարարություն (նգն)
Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչը ստորագրել են հուշագիր
19:32 18.01.2024 (Թարմացված է: 19:33 18.01.2024) Հուշագիրը կամրապնդի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ներքին գործերի նախարարությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հուշագիրը ստորագրել են ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
ՆԳ նախարարի խոսքով՝ հուշագիրը նոր մակարդակի կբարձրացնի համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման և կանխման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հարցերում մեխանիզմների սահմանման և այլ ուղղություններով։
Վահե Ղազարյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների ապահովման աշխատանքներին և շնորհակալություն հայտնել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այդ ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար։