00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա մի մեծ բայց. սահմանադրագետը` մայր օրենքը փոխելու` Փաշինյանի նախաձեռնության մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Բաժանորդագրվել
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Sputnik Արմենիային ասել է, որ ամբիոնի մասնագետներից որևէ մեկը Փաշինյանի հիշատակած սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբում ներգրավված չէ և այդ թեմայով քննարկումների չի մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն։ Այս հարցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետրի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ է, բայց կասկածում է, որ Փաշինյանի ընտրած թիմն ի զորու է կատարել այդ աշխատանքը։
«Կա մի մեծ բայց, որ վարչապետի քաղաքական թիմը կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը իր մասնագիտական ներուժով հազարավոր կիլոմետրերով հեռու է այն գիտելիքների պաշարից, որով հնարավոր կլիներ գրել Սահմանադրություն, որը կհամապատասխանի որակական չափանիշներին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Այվազյանը։
Հայտնել ենք, որ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել է` Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ ՀՀ կառավարման մոդելի փոփոխություն չի դիտարկվում, այն պետք է մնա խորհրդարանական։
Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը` սահմանադրագետն արձանագրում է` Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ չէ, այն չի կարող լինել ո՛չ իշխող քաղաքական ուժի «կապրիզը», ո՛չ էլ քաղաքական ուժերի կոնսենսուսի առարկա։
«Սահմանադրությունը պետք է լինի մասնագիտական օբյեկտիվ իրականությունը, իրավունքի էությունն արտացոլող փաստաթուղթ։ Իսկ ստեղծված այս աշխատանքային խումբը միանշանակ դա չի կարող անել։ Եթե անգամ մի նոր սահմանադրության տեքստ ստեղծվի ու ընդունվի, դա որևէ դրական բան չի բերի։ Իսկ բացասական հետևանքների մասին էլ չեմ ասում»,– ասաց Վարդան Այվազյանը։
Մասնագետը նկատում է, որ ՀՀ ներկայիս Սահմանադրությունը տարբեր երկրների մայր օրենքներից ու միջազգային իրավական ակտերից ծաղկաքաղ արած մի փաստաթուղթ է, մինչդեռ այն պետք է հիմնված լինի ազգային նոր գաղափարախոսության վրա, միտված լինի համամարդկային ու համազգային արժեհամակարգի ստեղծմանը։
Անհրաժեշտ փոփոխությունների շարքում սահմանադրագետն առաջին հերթին դիտարկում է հայկական ինքնության` «հոմոարմենիկուսի» պահպանումն ապահովող ամուր նորմատիվ բազայի ստեղծումը։
ՀՀ–ում քաղաքական ճգնաժամը բացառեց վարչապետի իմպիչմենտի հնարավորությունը. սահմանադրագետ
«Պետության ցանկացած քաղաքականություն, որը հայի ինքնությունից կշեղվի, պետք է դիտվի որպես ծանր հանցագործություն, իսկ մեզ մոտ դա չկա»,– շեշտում է մեր զրուցակիցը։
Գործող Սահմանադրությունը, նրա խոսքով, չի ամրագրում նաև ՀՀ քաղաքացու, հայի հավաքական կերպարը։ Բացի այդ, նրա համոզմամբ, Սահմանադրությունը պետք է հստակ սահմանի ու ավելի խորացնի Արցախին վերաբերող դրույթը։
«Ցանկացած այնպիսի փոփոխություն, որը միտված կլինի Արցախը ՀՀ–ից հեռացնելուն կամ Արցախի էջը փակելուն, պետք է լինի անթույլատրելի»,– շեշտում է Այվազյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրությամբ ՀՀ սահմանները և տարածքն ամրագրելուն, մասնագետի կարծիքով` դրա կարիքը մայր օրենքում չկա, փոխարենը դրանում պետք է նշվի , որ ՀՀ–ն պատրաստ է ցանկացած պահի իր տարածքում ընդունել նոր վարչատարածքային միավորներ։
«Դա կարող է լինել Արցախը, կարող են լինել Արևմտյան Հայաստանի մեր հողերը` որպես հետագա հնարավոր փոփոխություններ, որպեսզի ՀՀ–ն պատրաստ լինի հնարավորության դեպքում դրանք ընդունել իր կազմի մեջ։ Սա կլինի պետության տարածքի նկատմամբ գրագետ սահմանադրական ամրագրում»,– համոզմունք է հայտնում մեր զրուցակիցը։
Մինչդեռ ՀՀ ներկա իշխանությունները, Այվազյանի համոզմամբ, ոչ միայն հակված չեն նման Սահմանադրություն ունենալուն, այլև ճիշտ հակառակին են գնում։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը նշում է, որ ամբիոնի մասնագետներից որև մեկը Փաշինյանի հիշատակած աշխատանքային խմբում ներգրավված չէ, ամբիոնի մասնագետների հետ այդ թեմայով որևէ քննարկում չի անցկացվել։
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։
Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է. Փաշինյան
Խորհրդի նախագահն այն ժամանակվա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր, կազմում էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023–ին հայտնեց, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։
Լրահոս
0