00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նորատուսի 4 բնակչի նկատմամբ

© official site of the Prime Minister of RAՋրային պարեկներ
Ջրային պարեկներ - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2024
Բաժանորդագրվել
Նրանք մոտ 4 տասնյակ այլ մարդկանց հետ հարձակվել են «Սևան» ազգային պարկի աշխատակիցների վրա, նրանցից 5-ին պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Արդյունքում ձերբակալվել էր 26 անձ։ Օրեր անց 25–ն ազատ էին արձակվել, և միայն 1-ը 1 ամսով կալանավորվել էր։
«Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Այնուհետև խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:
Արդյունքում աշխատակիցներից 5-ին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Լրահոս
0