00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Դավթյան
«Ես նույնպես պահանջում եմ վարչապետի հրաժարականը»․ Արթուր Դավթյան
19:27
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից լրացուցիչ երաշխիքներ են ակնկալում. Փաշինյան

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2024
Բաժանորդագրվել
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի հետ աշխատանքային թեման հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ, որ Ադրբեջանը ՀՀ–ից թաքնված տողատակերում չի ուզում ապագա տարածքային պահանջների համար կռվաններ թողնել, բայց նաև պատրաստ ենք տալ այդպիսի երաշխիքներ։ Սա փոխկապակցված գործողություն է։ Դա ոչ մի կողմից չի կարող լինել միակողմանի»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին շատ թե քիչ ակտիվ են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի շփումները:
«Հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու մասնավորապես իմ աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ հենց այդ կապուղիներով դեկտեմբերի 7-ին ընդունվեց համատեղ հայտարարությունը, որի արդյունքում Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 գերի: Վարչապետը հավելել է, որ աշխատանքային թեման հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է։
Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային. ԱԺ «Հայաստան» խմբակցություն
«Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ իրադրությանը պետք է վերաբերվել որպես աշխատանքային գործընթացի, որը պետք է շարունակել կառավարել` մինչև հարցերը պատասխան ստանան:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների համաձայն։ Ճիշտ է, ըստ վարչապետի` պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության գործընթացքը դիտավորյալ փակուղի մտցնել, բայց նույնիսկ այդ պարագայում, ըստ Փաշինյանի, Հայաստանի ռազմավարությունը չպետք է փոխվի։
«Մեր ռազմավարությունը եղել է և մնում էՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմա Աթայի հռրակագրի հիման վրա»,– ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն միջազգայնորեն ճանաչված սահմաններ, և երբ Հայաստանը կանգնում է այդ տարածքի անվտանգության պահպանության դիրքերում` կանգում է լեգիտիմ հենքի վրա, ինչը պետք է լրացուցիչ գործոն դառնա անվտանգության համար։
Ինչո՞ւ եք այդքան վախեցած․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Լրահոս
0