00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 տարի առաջ մահացավ Լենինը. ինչպես կոմունիստները նրան «փարավոն» դարձրին

© Sputnik / Валерий ШустовՀերթ Մոսկվայում Լենինի դամբարան մտնելու համար. 1970թ.
Հերթ Մոսկվայում Լենինի դամբարան մտնելու համար. 1970թ. - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Հերթ Մոսկվայում Լենինի դամբարան մտնելու համար. 1970թ.. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կիրակի օրը լրացավ Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան 100-րդ տարելիցը։ Վերջին շաբաթներին նա այլևս չէր կարողանում քայլել ու խոսել, թեև գիտակցությունը կարճ ժամանակով վերադառնում էր։
Չգիտեմ, տեսե՞լ եք արդյոք Ալեքսանդր Սոկուրովի «Ցուլը» ֆիլմը, որտեղ էսպիսի մի դրվագ կա. մահացող Լենինը դիմում է կնոջը՝ Նադեժդա Կրուպսկայային. «Ես վաղուց էի ուզում ձեզ հարցնել՝ դուք պատրաստվում եք ապրե՞լ իմ մահից հետո։ Կարծում եք, որ կյանքն առանց ինձ շարունակվելո՞ւ է, արևն էլի ծագելո՞ւ է, իսկ քամին փչելո՞ւ է»։ Սա, իհարկե, գեղարվեստական ստեղծագործություն է, բայց, համաձայնեք, չափազանց հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես էր Լենինը գնահատելու մեր այսօրվա իրականությունը, եթե հրաշքով վերակենդանանար։
Ի դեպ, արդեն այն ժամանակ, երբ որոշվեց ոչ թե հողին հանձնել Լենինի մարմինը, այլ պահպանել այն, խոսակցություններ էին տարածվում, որ դա արվում է հատուկ նպատակով՝ վերակենդանացնել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդին այն ժամանակ, երբ գիտության զարգացումը նման հնարավորություն ընձեռի։ Իրականում մինչև այժմ էլ գաղտնիք է մնում, թե ում մտքով է առաջինն անցել այդ գաղափարը՝ պահպանել Լենինի մարմինը Կարմիր հրապարակի դամբարանում։ Շատերը համոզված են, որ դա Ֆելիքս Ձերժինսկու նախաձեռնությունն էր։ Որոշ մեկնաբաններ էլ կարծում են, թե մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ այն ժամանակ ողջ աշխարհը աշխուժորեն քննարկում էր Թութանհամոնի դամբարանի և փարավոնի մումիայի հայտնաբերումը։
Բոլոր դեպքերում, Նադեժդա Կրուպսկայան խիստ դեմ էր դամբարանի գաղափարին և «Պրավդա» թերթում հրապարակած իր նամակում գրել էր. «Շատ մեծ խնդրանք ունեմ՝ թույլ մի՛ տվեք, որ ձեր վիշտը վերածվի անձի պաշտամունքի, մի՛տեղադրեք նրա արձանները, ոչինչ մի՛ կոչեք նրա անունով»։ Ինչպես գիտեք, կատարվեց ճիշտ հակառակը։ Պետրոգրադը վերանվանվեց ու կոչվեց Լենինգրադ, ոմանք նույնիսկ առաջարկում էին Ռուսաստանն անվանել Լենինստան, կամ էլ ողջ խորհրդային կայսրության անունը դնել՝ Լենինի անվան Սովետական Միություն։ Բազմաթիվ ու բազմապիսի արձանների մասին էլ չեմ ասում։ Ամենից հաջողվածներից մեկը Երևանում էր՝ իր անվան հրապարակում։
Ինչպե՞ս էին մարդիկ ընկալում այս ամենը։ Թույլ տվեք մի դրվագ պատմել։ Այն ժամանակ Մոսկվայում երկու Լենին կար։ Մեկը Վլադիմիր Իլյիչն էր, մյուսը՝ Փոքր թատրոնի դերասան Միխայիլ Լենինը։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ երբ Կոնստանտին Ստանիսլավսկուն ասացին, թե Լենինը մահացել է, նա խիստ վշտացավ ու բացականչեց. «Ի՜նչ ողբերգություն։ Խեղճ Միխայիլ Ֆրանցևիչն այլևս մեզ հետ չէ»։ Բայց երբ նրան ասացին, թե խոսքը Վլադիմիր Իլյիչի մասին է, Ստանիսլավսկին միանգամից հանգստացավ ու մռթմռթաց. «Հա′, էդ ուրիշ»։
Իրականում, ինչպես պնդում են պատմաբանները, հասարակ մարդկանց վերաբերմունքը Լենինի նկատմամբ հիմնականում դրական էր, և դա փոխադարձ էր։ Լենինի վարորդ Ստեփան Գիլն իր հուշերում պատմել է. «Մի անգամ մերձմոսկովյան անտառներից մեկում՝ Ֆիրսանովկա գյուղի մոտ, հանդիպեցինք մի ծերունու, որը սունկ էր հավաքում։ Վլադիմիր Իլյիչը նստեց խոտին ու զրույցի բռնվեց նրա հետ։ Երկար խոսեցին, և ամեն ինչից երևում էր, որ զրուցակիցը գերել էր ծերունուն, որը վերջում ասաց. «Լսել եմ, որ մեր ղեկավարն այժմ մի մարդ է՝ Լենին անունով։ Ա՛յ, եթե քեզ նման լիներ, ի՜նչ հոյակապ բան կլիներ»։
Ճիշտ է, Լենինի մահից հետո, երբ նրան սկսեցին կուռք դարձնել, շատերն ասում էին՝ մեր Աստծուն տապալեցին, նրա տեղն իրենցը բերեցին։ Կրեմլում այն ժամանակ արդեն սկսվել էր անզիջում ու դաժան պայքարը Լենինի հետնորդի դերի համար։ Շատերի համար անսպասելի՝ հաղթող դուրս եկավ Իոսիֆ Ստալինը, որը շատ էլ հայտնի չէր հանրության լայն շրջանակներում, ինչպես, օրինակ, Լև Տրոցկին, որն իր ամենաակտիվ մասնակցությունն էր բերել Հոկտեմբերյան հեղափոխությանը և Կարմիր բանակի կազմավորմանը։
Գաղտնիքը սա էր՝ Ստալինը հենվում էր կուսակցական չինովնիկների բազմահազարանոց բանակի վրա, իսկ այդ ֆունկցիոներների համար Մարքսի կամ Լենինի գաղափարախոսությունը մի գրոշ էլ չարժեր, նրանք ղեկավարվում էին իշխանությունը և արտոնությունները պահպանելու մոլուցքով։
Համաձայնե՛ք, շատ ծանոթ պատկեր է։ Իշխանության երկարակեցությունն ապահովում են հիմնականում նրանք, ովքեր հրաշալի գիտակցում են, որ կյանքում ինչ-ինչ հաջողությունների են հասել բոլորովին ոչ իրենց մտավոր կարողությունների կամ տաղանդի, այլ միայն ու միայն առաջնորդին և կուսակցությանը անմնացորդ նվիրվածությունը ամեն օր ցուցադրելու շնորհիվ։
Լրահոս
0