00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Վահագն Մելիքյան
Պատերազմ կարող է սկսվել միայն Հայաստանի իշխանությունների և Ալիևի համաձայնությամբ․ Վահագն Մելիքյան
11:19
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայի հատվածում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 25 295-ի

© AP Photo / Israel Defense ForcesԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Զոհերի և վիրավորների թիվն օրեցօր աճում է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածի բնակիչների զոհերի թիվը հասել է 25 295-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով անկլավի վարչակազմի մեդիա գրասենյակին։
«Հոկտեմբերի7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 25.295-ի, 63.000-ը վիրավոր են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ է գտնվում։ Հրադադարից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ին պատանդ է մնացել 126 իսրայելցի և 11 օտարերկրացի, առևանգվածներից 110-ն ազատ են արձակվել:
Լրահոս
0