00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևաններն ուզում են աստղագիտության մեջ հասնել Հայաստանին. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

© Sputnik / Aram GareginyanԲյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Բաժանորդագրվել
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նշում է, որ ՀՀ–ի բոլոր չորս հարևան երկրները սկսել են աստղաֆիզիկայի մեջ մեծ ներդրումներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հարևան երկրները համառորեն փորձում են աստղագիտության մեջ հասնել Հայաստանին, և այդ փորձերը չի կարելի թերագնահատել։ Այս մասին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը։
Նրա խոսքով ՝ առաջին օրինակը Վրաստանի Աբասթումանիի աստղադիտարանն է, որը դեռ խորհրդային տարիներից լավ գիտական արդյունքներ է ցույց տվել: 2021 թվականի մայիսին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան։ Այցը մեկօրյա էր, մշակութային ծրագրի համար գրեթե ժամանակ չկար, բայց, այնուամենայնիվ, հյուրին որոշեցին տանել Բյուրականի աստղադիտարան: Երբ Ղարիբաշվիլին աստղադիտակով տեսավ երեկոյան երկինքը և գովեստի խոսքեր ասաց հայկական գիտության հասցեին, Միքայելյանն ասաց նրան. «Պարո՛ն վարչապետ, Ձեզ հայտնի է, չէ՞, որ Վրաստանում էլ աստղադիտարան կա»։
«Չեմ ուզում նրա փոխարեն որոշել՝ հիշում էր, թե ոչ, բայց այս բոլոր տարիներին Աբասթումանիի գործընկերների բյուջեն նույնիսկ ավելի քիչ է եղել, քան մերը (որը շատ համեստ է)։ Եվ ահա ընդամենը երկու ամիս անց ես «Միր» հեռուստաընկերության եթերում Վրաստանից ռեպորտաժ տեսա այն մասին, որ վարչապետը կառավարության մյուս անդամների հետ այցելել է այդ աստղադիտարան և որոշել դրա համար 10 մլն դոլար հատկացնել միայն պետբյուջեից և լրացուցիչ միջոցներ խնդրել Համաշխարհային բանկից»,-նշեց Միքայելյանը։
Միքայելյանը տխուր կատակեց՝ վրացական գիտության համար հաջողվեց միջնորդել, ընդ որում՝ հաջողությամբ, իսկ հայկականի համար դեռ չի ստացվում։ Աստղադիտարանի ստացած բյուջեի 85%-ը աշխատավարձերն են, սարքավորումների համար շատ քիչ է մնում։ Իհարկե, գիտնականների (բայց ոչ տեխնիկական անձնակազմի) աշխատավարձերը վերջին շրջանում աճել են, բայց աստղադիտարանի տնօրենը հիշեցրեց, որ առանց ժամանակակից մակարդակի նոր տեխնիկայի հնարավոր չէ հետազոտությունների նոր մակարդակ տալ։
Խոշոր միջոցներ են պատրաստվում ներդնել նաև Ադրբեջանում՝ Շեմախի աստղադիտարանում։ Այն պլանային կարգով ստեղծվել է խորհրդային տարիներին, բայց եթե Բյուրականի մասին գիտի ամբողջ գիտական աշխարհը, Աբասթումանիի գիտնականները նույնպես միշտ ուժեղ են եղել, ապա Շեմախում գրեթե երբեք գիտական արդյունքներ չեն տվել (չնայած այնտեղ 2–մետրանոց աստղադիտակ կար)։
Ինչ արբանյակ է պետք Հայաստանին. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի կարծիքը
Միքայելյանի խոսքով՝ հիմա իշխանություններն այնտեղ գումարներ են ներդնում, և չի բացառվում, որ հաջողության կհասնեն, հատկապես, եթե այնտեղ արտասահմանցի ուժեղ գիտնականների հրավիրեն խորհրդակցությունների կամ մշտական աշխատանքի համար։
Թուրքիան վերջին երկու տարում մշակում է խոշոր` 4–մետրանոց աստղադիտակի նախագիծը, որը մտադիր են տեղադրել երկրի հարավ-արևելքում: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այնտեղ արդեն 3,4 մետրանոց աստղադիտակ է տեղադրվել։ Արեգ Միքայելյանի խոսքով՝ Իրանում միշտ էլ զարգացած է եղել տեսական ֆիզիկան, այդ թվում՝ աստղաֆիզիկան, բայց դիտողական աստղագիտությունն ավելի քիչ է զարգացած:
«Այդ պատճառով իրանցիները մեծ պատրաստակամությամբ համագործակցում են Բյուրականի հետ և աջակցեցին մեզ Միջազգային աստղագիտական միությունում, երբ մեզ տարածաշրջանային գիտական կենտրոնի կարգավիճակ էր շնորհվում»,-նշեց Միքայելյանը։
Հարևանները փորձում են հասնել Հայաստանին, սկզբունքի հարց է դա նրանց համար, թե ոչ, հայտնի չէ, բայց փաստը մնում է փաստ։ Ուստի, եզրափակեց նա, պետք չէ մտածել, որ եթե խորհրդային տարիներից Բյուրականը եղել և մնում է աստղաֆիզիկայի առաջատար կենտրոններից մեկն աշխարհում, ապա այդ մակարդակն անվերջ պիտի պահպանվի:
Բյուրականի աստղադիտարանը էներգիայի հսկայական աղբյուրների դիտարկումներ է հրապարակել
Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ներկայիս Ալիխանյան եղբայրների անվան ազգային լաբորատորիայի) և Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետ միասին Հայաստանի գիտական հաստատությունների շարքում երկար տարիներ առաջատար է հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների քանակով։
Լրահոս
0