00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի՞ ուսուցիչ է ատեստավորվել 2023–ին. տարակարգ ստացած ուսուցիչների առավելությունները

© Sputnik / Aram NersesyanԴպրոց
Դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Դպրոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2021 թվականից ՀՀ–ում մեկնարկած ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին ԿԳՄՍՆ–ն Sputnik Արմենիային տեղեկություններ է տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ուսուցիչների կամավոր ատեստավորման համար 2023 թվականին հայտ է ներկայացրել 6321 ուսուցիչ, որից գործընթացին մասնակցել է 4326-ը (սա ՀՀ ուսուցիչների ընդհանուր թվի 14,7 %-ն է), ատեստավորվել է 2976-ը: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2021 թվականից` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն։
Նախորդ տարի ատեստավորմանն ամենաշատը մասնակցել են «Հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչները` 564 անձ, եռյակում են նաև «Մաթեմատիկա» (471 անձ) և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (446 անձ) առարկաների ուսուցիչները։
Բացի ատեստավորումից, ուսուցիչներին նաև որակավորման տարակարգ է շնորհվում, և 2023 թվականին նրանց թիվը կազմել է 109։
Sputnik Արմենիան հետաքրքրվել է նաև, թե ինչպես են հաշվարկվում ուսուցիչների աշխատավարձերը ատեստավորումից, ինչպես նաև տարակարգ ստանալուց հետո։ Նշենք` որոշ ուսուցիչներից բողոքներ են լինում, որ նախկինում ստացած իրենց աշխատավարձերը նվազեցվել են, ու այդ գումարին է ատեստավորման հավելավճարն ավելանում։ Նրանցից մեկը` «Մաթեմատիկայի» ուսուցիչ Արմենը (անունը փոխված է- խմբ.), որն արդեն 20 տարի է դասավանդում է, ասում է, որ ինքը նախկինում շուրջ 220 000 դրամ աշխատավարձ էր ստանում, քանի որ գրավոր աշխատանքները ստուգելու, դասղեկական դասարան ունենալու համար հավելյալ վարձատրվել է։ Այժմ այդ գումարները կրճատվել են, ու ատեստավորումն անցած ուսուցիչների դրույքաչափը հստակ սահմանվել է` 200 000 դրամ` 1 դրույք զբաղվածության համար։
Նշենք, որ ԿԳՄՍՆ–ն գրավոր աշխատանքները ստուգելու և դասղեկների հավելավճարի հարցը թողել է մարզպետարանների հայեցողությանը։ Արդյունքը եղել է այն, որ որոշ մարզերում այդ գումարը պարզապես չեն ստանում։
Հավելենք, որ տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարը տրվում է հետևյալ կերպ`
Առաջին աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10%-ի չափով
Երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20%-ի չափով
Երրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30%-ի չափով
Եորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50%-ի չափով:
ԿԳՄՍՆ–ից տեղեկացնում են նաև, որ ատեստավորման արդյունքում 90–100% արդյունք ցուցաբերած ուսուցիչների հավելավճարը տրվում է աշխատավարձի 50%–ի չափով, 80–89% արդյունքի դեպքում` 40%–ի չափով, 70–79% արդյունքի դեպքում` 30%–ի չափով, 60-69% արդյունքի դեպքում էլ աշխատավարձերը պահպանվում են առանց դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ միայն` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետներ։ 2022 թվականին կամավոր մասնակցել է 2333 ուսուցիչ։
Հավելենք, որ Հայաստանում շուրջ 34 հազար ուսուցիչ կա։
Ի՞նչ է խոստացել ԿԳՄՍ նախարարն աշխատանքը կորցրած ուսուցիչներին
Լրահոս
0