00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուզանդի 1/3 հասցեի տարածքները վարձակալության են տրվել անհամեմատ ցածր գնով. դատախազություն

© Sputnik / Aram NersesyanՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն  - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Բաժանորդագրվել
Երևանին պատճառվել է շուրջ 877 մլն դրամի վնաս. դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ տարիներ շարունակ վարձակալության են հանձնվել ակնհայտ ցածր գներով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2010-2023 թվականներին համայնքին պատկանող անշարժ գույքը կամայականորեն և ակնհայտ ցածր գներով վարձակալության են տրամադրել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց։
«Միչդեռ պետք է սահմանված բանաձևերով հաշվարկվեր վարձավճարի նվազագույն գինը, նշված գնով տարածքի վերաբերյալ աճուրդ կամ մրցույթ հայտարարվեր, ձևավորվեր շուկայական արժեքը, օրենսդրության փոփոխմամբ պայմանավորված՝ տարածքն անկախ գնահատողի կողմից ենթարկվեր շուկայական գնահատման»,– նշված է հաղորդագրությունում:
Որպես օրինակ նշվում է, որ 140 քմ մակերեսով տարածքը 2011 թվականից առ այսօր վարձակալության է տրամադրված 56 հազար դրամով (1քմ-ն՝ 400 դրամ), մինչդեռ ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկության՝ տվյալ պահին նույն տարածքում առկա հասարակական շինությունների վարձակալության 1 քմ մակերեսով տարածքի միջին շուկայական արժեքը 5.187 դրամ է։
Փաստորեն, եթե վարձակալությունը տրվեր շուկայական գնով, ապա 140 քմ մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կկազմեր 726 հազար 180 դրամ։
«494.4 քմ մակերեսով տարածքը 2011 թվականից վարձակալության է տրամադրվել կուսակցություններից մեկին՝ 123 հազար 600 դրամով (1 քմ-ն՝ 250 դրամ), այնինչ շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 494.4 քմ մակերեսով տարածքի վարձավճարը կկազմեր ամսական 2 մլն 562 հազար 378 դրամ»,– նշվում է դատախազության հաղորդագրությունում։
Չարաշահումներ նորակառույցներում. ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը
Նշվում է, որ նախնական տվյալներով, համայնքին պատճառվել է ըստ շուկայական միջին գնի՝ շուրջ 877 մլն դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Նշենք, որ տարիներ շարունակ, մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀԿԿ) այս հասցեում վարձակալում են տարածք։
Լրահոս
0