00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զբոսնող» առնետներ, դիակ, գողացված լուսարձակներ. ի՞նչ վիճակ է Երևանի գետնանցումներում

© Sputnik / Aram NersesyanՄաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի գետնանցումը
Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի գետնանցումը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի գետնանցումը
Բաժանորդագրվել
Չնայած քաղաքապետարանի հիմնանորոգման ծրագրերին, Երևանում դեռևս կան շատ գետնանցումներ, որոնք անմխիթար վիճակում են, առանց լուսավորության, մարդիկ վախենում են երեկոյան ժամերին անցնել դրանցով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Զբոսնող» առնետներ, գողացված լուսարձակներ, գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, անպարկեշտ գրություններ. ահա այս իրավիճակն է Երևանի մի շարք գետնանցումներում։ Sputnik Արմենիան շրջել է Կենտրոնում, Շենգավիթում և Քանաքեռ–Զեյթունում, արձանագրել գետնանցումների խնդիրները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարևանությամբ գտնվող գետնանցումում տղամարդու դի է հայտնաբերվել` անճանաչելի և նեխած վիճակում։ Նրան նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածից են գտել` երկաթե «տնակից»` ծածկված ստվարաթղթերով։
© Sputnik / Aram NersesyanԳետնանցումի երկաթե «տնակը», որտեղ հայտնաբերվել է դին
Подземный переход на площади Ахтанаки у кинотеатра Айреник - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Գետնանցումի երկաթե «տնակը», որտեղ հայտնաբերվել է դին
Երևանում գետնանցումների մի մասը համայնքի վերահսկողության տակ է գտնվում, իսկ որոշ գետնանցումներ` ինչպիսիք են «Tashir Street»–ը և«Մետրոնոմը», մասնավորի։ Տարբերությունը կայանում է դրանք պահելու և հետագա սպասարկման մեջ։
Համայնքային ենթակայության գետնանցումների հետ կապված` քաղաքացիները հիմնականում բողոքում են` ուշ ժամերին դրանցով անցնելիս վախենում են, որովհետև հաճախ լուսավորություն չի լինում, այնտեղ հանդիպում են անօթևանների։
© Sputnik / Aram Nersesyan«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող գետնանցումը
Подземный переход на площади Ахтанаки у кинотеатра Айреник - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող գետնանցումը
«Հաճախակի ենք օգտվում, բայց ցերեկվա ժամերին, իսկ ավելի ուշ` աշխատանքային օրվա ավարտից հետո, կլարվենք անցնելիս»,– նշեց «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումով անցնող քաղաքացիներից մեկը։
Նույն հատվածում մի կին էլ ընդգծեց, որ աշխատում է ժամը 18։00-19։00-ից ուշ չանցնել այդ գետնանցումով, քանի որ լուսավորությունը նորմալ չէ, մտածում է, որ վտանգավոր կարող է լինել։
© Sputnik / Aram Nersesyan«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող գետնանցումը
Подземный переход на площади Ахтанаки у кинотеатра Айреник - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող գետնանցումը
Երևանյան որոշ գետնանցումներում սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով մշտապես գարշահոտություն է տիրում։ Այսպիսի իրավիճակ էր, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող գետնանցումում` Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում։ Այս գետնանցումը վերանորոգելու մասին երկար տարիներ է, ինչ խոստումներ են տալիս, բայց այն դեռ անմխիթար վիճակում է, բացի տհաճ հոտերից, այնտեղ նույնիսկ կարելի է «զբոսնող» առնետների հանդիպել։
© Sputnik / Aram Nersesyan Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի գետնանցումը
Подземный переход на перекрестке проспекта Маштоца и улиц Пароняна и Сурб Григора Лусаворича - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Մաշտոցի պողոտա–Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի գետնանցումը
«Ես այստեղի շենքերից մեկի բնակիչ եմ։ Երեկոյան ժամերին այստեղով անցնելն անհնար է։ Տարածքի վիճակն էլ անմխիթար է։ Մենք շենքի բնակիչներով մի քանի անգամ դիմել ենք, բայց դեռևս որևէ լուծում չի եղել։ Հաճախ նաև լինում է, որ ոչ միայն անօթևաններ են լինում, այլև վատ բաների ենք ականատես լինում, հակահիգիենիկ իրավիճակ է լինում»,– ասաց կինը։
Տարածքի մեկ այլ բնակիչ էլ հիշեց` 20 տարի առաջ և հիմա նույն պատկերն է` տարածքն անմխիթար վիճակում է։
Այնպես չէ, որ միայն չվերանորոգված գետնանցումներում է այսպիսի պատկեր։ Նույնիսկ որոշ հիմնանորոգված գետնանցումներ մի քանի ամիս անց կրկին հայտնվում են անմխիթար վիճակում։ Քաղաքացիները գողանում են տեղադրված լուսարձակները կամ պատերին «աֆորիզմներ» գրում, սիրո խոստովանություններ անում, նաև հայհոյանքներ թողնում։ Այսպիսի իրավիճակ էր Քանաքեռ–Զեյթունը և Արաբկիրն իրար կապող «Լամբադա» կամրջի գետնանցումում, որը ոչ վաղ անցյալում է վերանորոգվել, ապահովվել լուսավորությամբ։
© Sputnik / Aram Nersesyan«Լամբադա» կամրջի գետնանցումը
Подземный переход под эстакадой перекрестка проспектов Комитаса и Азатутян - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
«Լամբադա» կամրջի գետնանցումը
«Այստեղ վերանորոգեցին մի քանի ամիս առաջ։ Հիմա ոչ մի լույս չի վառվում, սաղ գողացան, տարան, մաքրություն չկա։ Կանալիզացիան «լռվել ա», ջուրը չի գնում։ Ոչ ոք չի հետևում։ Շատ դժգոհություններ ունենք։ Այսքան փող ծախսեցին, ու ոչ մի բան ստեղ չի աշխատում»,– նշեց տարածքի բնակիչ մի տղամարդ։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեով վերանորոգված գետնանցումների նկատմամբ պետք է պատասխանատվություն կրի։
«Նախ պետք է միշտ լուսավորություն լինի, պետք է տեսախցիկներ տեղադրվեն, երրորդն էլ պետք է հնարավորություն տալ փողոցային երաժիշտներին երգել կամ նվագել գետնանցումներում: Օրինակ, Կոնսերվատորիայի կամ այլ երաժշտական ուսումնարանների ուսանողների ռեպերտուարը լսի և համապատասխան թույլտվությունը տա»,- նշեց Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ ամիսներով քաղաքապետարանից որևէ մեկը գետնանցումներ չի գնում, այդ պատճառով էլ բազմաթիվ խնդիրներ են կուտակվում:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատողները պետք է իմանան, որ իրենցից յուրաքանչյուրը գետնանցումի պատասխանատու է: Նախկին թաղապետի պնդմամբ՝ սա նշանակում է, որ օրը 2 անգամ այդ աշխատողները պետք է մտնեն իրենց կցված գետնանցումներ ու իրավիճակին ծանոթանան:
Նշենք, որ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում ներառված է Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 13 գետնանցում, Շենգավիթ վարչական շրջանում` 5, իսկ Քանաքեռ–Զեյթունում` 1։
Ընդհանուր առմամբ, այդ ծրագրի շրջանակում քաղաքապետարանը նախատեսում է 41 ստորգետնյա անցում բարեկարգել։ Ծրագրում նշվում է, որ վերգետնյա և ստորգետնյա անցումների մեծ մասը բավարար վիճակում են, մի շարք գետնանցումներում, որտեղ անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքներ, քաղաքապետարանի ծրագրերով կատարվում են երեսպատման, աստիճանների նորոգման, հարդարման, ջրամեկուսացման, ջրահեռացման և լուսավորության աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում նաև անցումներում վարձակալությամբ գործող սուբյեկտների կողմից:
Քաղաքապետարանը նաև նախատեսում է որոշ խաչմերուկներում ստորգետնյա և վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցել։
Լրահոս
0