00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ-ն սառեցրել է ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

© Sputnik / Доминик Бутен / Անցնել մեդիապահոցԵԽԽՎ
ԵԽԽՎ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
ԵԽԽՎ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ինչպես նշվում է որոշման նախագծում, այն ընդունվել է Եվրոպայի Խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու և մի շարք այլ պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չի վավերացրել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, այն ընդունվել է Եվրոպայի Խորհրդի հիմնարար պահանջները պարբերաբար չկատարելու պատճառով: Ելույթ ունենալով վեհաժողովի լիագումար նստաշրջանում ՝ Դանիայից պատգամավոր Մոգենս Յենսենը հիմնական պատճառների թվում նշել է քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղի բնակիչների դաժան տեղահանումը, ԵԽԽՎ զեկուցողների հետ համագործակցությունից հրաժարվելու դեպքերը, ինչպես նաև փետրվարի 7-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին կազմակերպության դիտորդներին չհրավիրելը։
Յենսենը նշել է, որ Եվրախորհրդին անդամակցելու ավելի քան 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել որոշ հիմնարար պահանջներ, և մնում են հարցեր արդար ընտրություններ անցկացնելու հնարավորության, կառավարական ուժերի տարանջատման, դատարանների կախվածության և մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։
Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Յենսենը հիշեցրել է, որ նախորդ տարի ԵԽԽՎ-ն երկու բանաձև է ընդունել, սակայն Բաքուն հրաժարվել է ԵԽԽՎ-ի հետ որևէ համագործակցությունից, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու մասով։ Բացի այդ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանին թույլ չեն տվել մուտք գործել Լաչինի միջանցք։
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերին ընդունել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը, սակայն որոշվել է հետաձգել դրա ընդունումը մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունները, այսինքն՝ քննարկել դրանք ապրիլին կայանալիք նստաշրջանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան բողոքի, իբրև երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը 2023 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը» բանաձևը, որը դատապարտում է սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ 2023 թ. ԵԽԽՎ-ն ընդունել է նաև համանուն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ։ Ռուբինյանի խոսքով` եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, ԵԽԽՎ–ին այլ բան չի մնա, քան վիճարկել ադրբեջանական պատվիրակության մանդատը 2024 թվականին ԵԽԽՎ առաջին նստաշրջանում (դա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը կլինի առնվազն ժամանակավորապես կասեցված):
Լրահոս
0