00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում վրաերթի ենթարկված ձիու տիրոջը գտել են, 2 ժամ անց կենդանուն կարողացել են տեղափոխել

Բաժանորդագրվել
Մասնագետները վստահեցնում են` ձիերի պահման հստակ պայմաններ կան, որոնք քաղաքային պայմաններում խախտվում են։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Երևանի Իսակով պողոտայում` դեպի Արգավանդ տանող հատվածում, վրաերթի ենթարկված ձիու տերը հայտնաբերվել է, իսկ դեպքից շուրջ 2 ժամ անց կենդանուն հնարավոր է եղել տեղափոխել դեպքի վայրից։
Նշենք, որ համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ 2 ձի է երևում` մեկի հետևի ոտքերը կոտրված վիճակում։ Տեսանյութերից մեկում ձիերը փողոցի մեջտեղում են` անօգնական վիճակում, իսկ մյուսում` դրանք տեղափոխվել են մայթ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 11։13-ին։
«Ե՛վ պարեկները, և՛ փրկարար ծառայողները մեկնել են դեպքի վայր։ Այժմ ձիերի սեփականատերը գտնվել է։ Մեր ծառայողներն օգնել են տիրոջը կենդանուն բարձել մեքենայում և տեղափոխել դեպքի վայրից»,– նշեց Սարգսյանը։
Sputnik Արմենիան միջադեպի առնչությամբ խոսել է նաև կենդանիների պաշտպան Նարե Արամյանի հետ, որը նշում է, որ նմանատիպ դեպքերը համակարգային խնդիրների պատճառով են։
«Ինձ զանգեցին ու ասացին, բայց քանի որ խցանումներ են, չկարողացա հասնել այնտեղ։ Միանշանակ է, որ գյուղատնտեսական նշանակության կենդանիներին մեզ մոտ շարունակում են օգտագործել միջոցառումների, մարդկանց զվարճացնելու նպատակով։ Քաղաքային միջավայրում էլ որևէ կանոնակարգի չեն ենթարկվում դրանց շրջելը և պահելը»,– ընդգծեց Արամյանը։
Նա շեշտեց` ձիերի պահման հստակ կանոններ կան, բայց դրանց գրեթե ոչ ոք չի հետևում նույնիսկ գյուղական պայմաններում։ Կենդանիների պաշտպանի խոսքով` ՀՀ–ում չկան արագ արձագանքման և առաջին օգնության պատրաստված խմբեր, որոնք նմանատիպ դեպքերում կզաղվեն կենդանիների պաշտպանության հարցով։
Ձիուն օգնելու վերաբերյալ Արամյանն ասաց, որ լավագույն միջոցը կլիներ, եթե ՆԳՆ փրկարար ծառայությունը համապատասխան միջոցով կարողանար հանգստացնել կենդանուն, ինչից հետո տեղափոխեր կենդանաբանական այգի, որտեղ էլ անասնաբույժ հրավիրվեր։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց այն տարրական պայմանները, թե ինչպես պետք է պահել կենդանիներին նման դեպքերից խուսափելու համար։
«Քաղաքում, եթե որոշել են ձի պահել, ապա պետք է ցանկապատած տեղում լինեն, որտեղ կենդանիները կարածեն։ Ցանկապատն էլ էլեկտրական կլինի, թե այլ տիպի՝ դա արդեն ձիու տերերի ընտրությունն է։ Վստահեցնում եմ` իրավունք չունեն քաղաքային պայմաններում այդպես ազատ բաց թողնել ձիերին, ու խոսքը միայն փողոց դուրս գալու մասին չէ։ Կարող են այլ միջադեպեր ևս գրանցվել»,– նշեց Մանվելյանը։
Հիշեցնենք, որ Երևանում 2020 թվականի ապրիլ ամսին էլ էին ձի նկատել, որը փողոցով «զբոսնում էր»։
Լրահոս
0