00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաշխարհային աղետ. ասենք փրկվեցինք, բա հետո՞…

© Unsplash / Karsten WinegeartՀավայան կղզիներ
Հավայան կղզիներ - Sputnik Արմենիա, 1920, 24.01.2024
Հավայան կղզիներ
Բաժանորդագրվել
Մինչ մարդիկ սոցիալական ցանցերում աշխուժորեն քննարկում են համաշխարհային աղետի հավանականությունը և դրանից փրկվելու ուղիները, Մարկ Ցուկերբերգը, որը հիմնադրել է «Ֆեյսբուքն»ն ու «Ինստագրամը» տնօրինող Meta կորպորացիան, ինտենսիվորեն պատրաստվում է Միջադեպին։
Միջադեպը նույն համաշխարհային աղետի պայմանական անվանումն է և կարող է նշանակել ինչ ուզեք՝ միջուկային պատերազմ, մահաբեր վիրուսի տարածում, արհեստական բանականության ագրեսիա մարդկության դեմ, բիբլիական ջրհեղեղ կամ նույնիսկ այլմոլորակայինների հարձակում։ Այդ ամենից, ինչպես պնդում է WIRED ամերիկյան հանդեսը, Ցուկերբերգը մտադիր է փրկվել Հավայան կղզիներից մեկում։
Դեռ 10 տարի առաջ՝ 2014 թվականին, Ցուկերբերգը սկսեց հողամասեր գնել Կաուայի կղզում, որտեղ հիմա արդեն նրան է պատկանում մի հսկա տարածք՝ 5,5 քառակուսի կիլոմետր։ Շինարարությունն այնտեղ խիստ գաղտնիության պայմաններում է ընթանում՝ երկու մետր բարձրությամբ պատի հետևում։ Բոլոր բանվորները որևէ տեղեկություն չտարածելու վերաբերյալ պարտավորագիր են ստորագրում։ Ավելին, նրանք իրավունք չունեն նույնիսկ հաստատելու, որ ինչ-ինչ շինարարություն է ընթանում, և այդ պայմանը խախտելու դեպքում պարզապես հեռացվում են։
Այնուամենայնիվ, լրագրողների ձեռքին են հայտնվել նախագծային փաստաթղթեր, ըստ որոնց, պատկերն այսպիսին է. ցանկապատված տարածքում կառուցվում է երկու շքեղ առանձնատուն՝ 30 ննջարաններով և լոգարաններով, ինչպես նաև գրասենյակներով, վերելակներով և խորհրդակցությունների համար նախատեսված դահլիճով։ Այս երկու շինությունները ստորգետնյա թունելով միանում են հսկա՝ մոտ 500 քառակուսի մետր տարածքով բունկերին, որն ապահովված է էլեկտրամատակարարման սեփական աղբյուրներով, սննդամթերքի պահեստներով և մոտ 30 հազար լիտր խմելու ջրով։
Համաշխարհային աղետ. ասենք փրկվեցինք, բա հետո՞…
Այս նախագծի հեղինակները կանխատեսել են նաև այն դեպքը, երբ արտաքին աշխարհից մատակարարումներն ինչ-ինչ պատճառներով ընդհանրապես կդադարեն։ Դրա համար Ցուկերբերգին պատկանող այդ հողամասում նախատեսված են ցանքատարածություններ և ընտանի կենդանիների համար արոտավայրեր։ Ըստ որոշ տվյալների, ողջ շինարարության համար ծախսվելու է մոտ 300 միլիոն դոլար։ Ի դեպ, «Ֆեյսբուքի» հիմնադիրը միակը չէ, որ մտադիր է ենթադրյալ արհավիրքներից պաշտպանվել Հավայան կղզիներում։ Հենց նրա, այսպես ասենք, կալվածքի հարևանությամբ հիմնավորվել է մեկ այլ ամերիկացի մեծահարուստ՝ Ֆրենք Վանդերսլութը, իսկ Հավայան Լանաի փոքր կղզին լիովին ձեռք է բերել Oracle ընկերության հիմնադիր Լարրի Էլիսոնը։ Դե, լավ վայր են Հավայան կղզիները՝ հա′մ ամերիկյան նահանգ են, հա′մ էլ ողջ քաղաքակիրթ աշխարհից հեռու գտնվող մի դրախտավայր՝ Խաղաղ օվկիանոսի մեջտեղում։
Էկվադոր. բանանակոկաինային պատերազմ Երկրի հակառակ կողմում
Մոտավորապես էդպիսի վայր է նաև Նոր Զելանդիան՝ պատերազմներից, համաճարակներից ու նաև անօրինական ներգաղթյալներից հեռու մի երկիր, որտեղ նույնպես ձգտում են ապագա աղետներից պատսպարվել ամերիկացի միլիարդատերերը։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք Նոր Զելանդիայում ապրելու հաճույքը, մի դրվագ պատմեմ. մոտ 5 տարի առաջ վարչապետ Ջասինդա Արդերնը հրապարակավ հայտնեց, որ ինքն ու իր, այսպես ասած, բոյֆրենդը՝ ընկերը, երեխա են ունենալու։ Պատկերացնում եմ ոմանց արձագանքը Հայաստանում. «Չի էլ ամաչում, գոնե նախօրոք պաշտոնապես գրանցվեին ԶԱԳՍ-ում»։ Գիտե՞ք ինչ արեցին նորզելանդացիները. հազարավոր կանայք սկսեցին հագուստներ գործել ապագա փոքրիկի համար։ Չէ, դուք միայն պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ազգովի տոտիկ-տաբատ են գործում վարչապետի դեռ չծնված երեխայի համար։
Իհարկե, ապաստարանների կառուցումը մանավանդ վերջին տարիներին չափազանց եկամտաբեր բիզնես է դարձել նաև բուն Ամերիկայում։ Vivos ընկերությունը, օրինակ, ստորգետնյա հսկա կացարան է կառուցում, որը նախատեսված է 10 հազար մարդու համար։ Նրա ղեկավար Դանթե Վիչինոն խոստովանել է, որ այդ ապաստարանում բնակարան գնել ցանկացողների թիվը կորոնավիրուսի համավարակից և ուկրաինական դեպքերից հետո ավելացել է միանգամից 2 հազար տոկոսով։ Եթե գտնում եք, որ Հայաստանին էլ է ահավոր ապագա սպասում, դուք էլ կարող եք Vivos-ում տեղ գնել. Երևանի կենտրոնում գտնվող անշուք բնակարանից էլ ավելի էժան է՝ ընդամենը 50 հազար դոլար։
DragonFire լազերային զենքը - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2024
Դրոնները ժամանակին անտեսեցինք, արդյոք չենք թերագնահատի նաև լազերային զենքը
Եվ այնուամենայնիվ, անպատասխան է մնում գլխավոր հարցը՝ լա′վ, ասենք, կարողացաք վերապրել արհավիրքը, բա հետո՞… Չէ՞ որ անհնար է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու այդ հետաղետային աշխարհը, արդյոք առաջվա նման դեր կխաղա՞ն ձեր փողերը, արդյոք կշարունակե՞ն ձեզ պաշտպանել ձեր թիկնապահները, թե՞ ընդհակառակը՝ կփորձեն ազատվել ձեզանից, քանզի սնունդը սահմանափակ է։ Նորահրատ իր գրքում այս հարցադրումն է անում ամերիկացի հեղինակ Դուգլաս Ռաշկոֆը, որը խորհուրդ է տալիս մեծահարուստներին՝ գումարներ ներդրեք ոչ միայն զինամթերքի ու փշալարերի, այլև մարդկանց ու մարդկային հարաբերությունների մեջ, քանզի երբեք չեք կարող միայնակ հաղթահարել դժնդակ օրերը, և փրկությունը միավորվելու մեջ է։
Եվ վերջում թույլ տվեք մեջբերել ձեռնարկատեր Ջոն Քոուլի խոսքերը. «Դուք կարող եք պաշտպանել ձեր ընտանիքը միայն այլ մարդկանց հետ միասին։ Խոստովանեմ՝ ինձ ավելի քիչ է վախեցնում աղետից հետո զինված բանդայի հետ հանդիպելը, քան այն հեռանկարը, որ կբացեմ ապաստարանիս դուռը և կտեսնեմ մի կնոջ, որը երեխան ձեռքին մի կտոր հաց է խնդրում։ Դրանից ահավոր բան չեմ պատկերացնում»։
Լրահոս
0