https://arm.sputniknews.ru/20240125/ruben-vardanjani-kalanqi-zhamkety-erkaracvel-e-71492703.html
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Sputnik Արմենիա
Արցախի նախկին պետնախարարին 14 տարվա ազատազրկում է սպառնում։ 25.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-25T11:44+0400
2024-01-25T11:44+0400
2024-01-25T11:49+0400
ռուբեն վարդանյան
կալանք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_0:0:1100:619_1920x0_80_0_0_0bea8c1b7f0362b97c839757e53afd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։Վարդանյանին 14 տարվա ազատազրկում է սպառնում։Հիշեցնենք, որ բարերարին Ադրբեջանում կալանավորել էին 2023 թվականին սեպտեմբերի 28-ին, կրկին 4 ամսով։Բաքվի բանտում են գտնվում նաև Արցախի մի շարք այլ պաշտոնատար անձինք` ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/10/53884048_96:0:1073:733_1920x0_80_0_0_a495ee208622e4b892b1a1b2301a4a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուբեն վարդանյան, կալանք, ադրբեջան
ռուբեն վարդանյան, կալանք, ադրբեջան
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
11:44 25.01.2024 (Թարմացված է: 11:49 25.01.2024) Արցախի նախկին պետնախարարին 14 տարվա ազատազրկում է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
Վարդանյանին 14 տարվա ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ բարերարին Ադրբեջանում կալանավորել էին 2023 թվականին սեպտեմբերի 28-ին, կրկին 4 ամսով։
Բաքվի բանտում են գտնվում նաև Արցախի մի շարք այլ պաշտոնատար անձինք` ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։