00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռի ողջ մնացած անձնակազմը մանրամասներ է ներկայացրել

Բաժանորդագրվել
Փրկված օդաչու Արկադի Գրաչովն ու բուժեղբայր Իգոր Շիճկինն առաջին անգամ հրապարակավ խոսել են վթարի մասին։
Աֆղանստանում ռուսական Falcon 10 ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած անձնակազմը վերադարձել է Մոսկվա և առաջին անգամ լրագրողներին պատմել է ավիավթարի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում կործանվել է Falcon մարդատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 4 անդամներ և 2 ուղևոր։ Օդանավն իրականացնում էր չարտերային չվերթ Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ- Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով։
Բուժեղբայր Իգոր Շիճկինը պատմել է, որ ուղևորներից մեկը` Աննան, եղել է կոմայի մեջ ու միացված է եղել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Նրա հետ էր նաև ամուսինը։
«Երբ հասկացան, որ ինքնաթիռի հետ ինչ–որ բան այն չէ, օդաչուները որոշեցին բարձրացնել ինքնաթիռի «քիթը» հարվածը մեղմելու համար։ Հիվանդն անմիջապես մահացավ, նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ուներ։ Իսկ նրա ամուսնուն հայտնաբերել են արդեն առավոտյան»,– պատմել է նա։
Կործանման պահին տղամարդը դուրս է թռել ինքնաթիռից ու հայտնվել է ինքնաթիռի թևի տակ։
Բուժեղբայրը պատմել է նաև, որ առավոտյան նրանք փորձել են իջնել գյուղ՝ օգնություն կանչելու։ «Սկզբում բացատրում էինք ժեստերով, հետո մի մարդ եկավ, որ վատ, բայց խոսում էր անգլերեն։ Նա օգնեց կապվել արբանյակային հեռախոսով»,– պատմել է նա:
Օդաչու Արկադի Գրաչովն էլ նշել է, որ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում իրեն հաջողվել է ինքնաթիռը իջեցնել լեռան գագաթին:
«Կարծում եմ` ինչ-որ տեխնիկական խնդիրներ տեղի ունեցան»,-ասել է նա։
Փրկվածները ցրտին մնացել են 1,5 օր։ Տաքանալու համար ստիպված են եղել այրել ձեռքի տակ եղած իրերը։ Մոտ հինգ ժամ նրանք ձյան միջով քայլել են մինչև հասնեն մոտակա գյուղ։ Գրաչովն ասում է, որ ի սկզբանե չէր հասկանում, թե ինչու նրանց չեն փնտրում այդքան երկար ժամանակ։ Պարզվել է, որ որոնումներն իրականացվել են սխալ կոորդինատներով։
Գրաչովը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ինքնաթիռում եղել է 1,2 մլն դոլար։ Ողջ մնացած ռուսները որոշել են շնորհակալություն հայտնել իրենց օգնած տեղացիներին և նրանց ոչ մեծ գումար են տվել։
Լրահոս
0