00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական-քրիստոնեական վա՞նք․ Ադրբեջանը Հառիճավանքին էլ հասավ

© Wikipedia / HiosnՀառիճավանքը
Հառիճավանքը - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2024
Հառիճավանքը
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր զավթողական քաղաքականության իրականացման ճանապարհին Արթիկին ու Հառիճավանքին է հասել։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացնում է հունվարի 25-ին իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութից մի հատված։ Դրանում ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։
«Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել»,- գրում է Թաթոյանը։
Տեսանյութում Արթիկը ներկայացվում է որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մաս, իսկ հայերը՝ «ջարդարար», ավելին՝ նշվում է, թե «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ»։
Թաթոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս ամենի նպատակը հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։ Ընդ որում, ըստ Հայաստանի նախկին ՄԻՊ-ի, տեսանյութում ոչ միայն ադրբեջանական իշխանության հայատյաց, այլև քրիստոնեատյաց քաղաքականությունն է ցուցադրվում։
«Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն` պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»,- ամփոփում է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին Արման Թաթոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։
Հավելենք, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»։
Ալիևը հայտարարում է, որ դա, իբր, ադրբեջանցիների պատմական տարածքն է, սակայն հայերն այն հողին են հավասարեցրել, ոչնչացրել բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Միևնույն ժամանակ Ալիևը նաև հայտարարում է, որ «ադրբեջանցիները պատմության ընթացքում ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում»։
Լրահոս
0