00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մուրազատու Սուրբ Սարգիսը». սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Սարգսի օրվա տոնակատարություն Երևանում
Սուրբ Սարգսի օրվա տոնակատարություն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2024
Սուրբ Սարգսի օրվա տոնակատարություն Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրբ Սարգիսը եկեղեցական շարժական տոն է` համեմված գեղեցիկ ու սիրառատ ավանդույթներով։ Այն սպասված օր է երիտասարդների ու սիրահարների համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տոնի արմատները քրիստոնեական են` այն կապված է մանուկ Հիսուսի 40-րդ օրվա հետ։
Սուրբ Սարգիսը շարժական տոն է և սովորաբար նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ հունվարի 18-ից փետրվարի 23-ի միջակայքում։ Այն առանձնակի նշանակություն ունի երիտասարդների համար. չամուսնացածները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։ Եթե սիրելի մարդը երազում ջուր բերի, ապա դա նշան է ի վերուստ, որ միասին կլինեն։
Ասում են` «մուրազատու սուրբ Սարգիսը շնորհաբաշխ է հատկապես պահքը պահողների նկատմամբ»: Ուստի պահքի ընթացքում ոմանք օրական մեկ անգամ՝ միայն երեկոյան էին ուտում, իսկ առավել նախանձախնդիրները վերջին ուրբաթ օրը ծոմ էին պահում և երեկոյան ճաշակում աղի բլիթ՝ հավատով, որ իրենց ապագա կողակցից երազում ջուր կստանան:
Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։
Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։

Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ թողնում էին տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր էին հայտնվում, ուրեմն դրանք թողել էր Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի տան երիտասարդի բախտը կբերի, և նա կգտնի իր 2–րդ կեսին ու կամուսնանա։

Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգիսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։
Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ
Լրահոս
0