00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ միացյալ շտաբի սպաները հարգել են Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին

© Sputnik / Михаил ВоскресенскийՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2024
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
Բաժանորդագրվել
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները մասնակցել են Պիսկարևի հուշահամալիրում ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման հանդիսավոր սգո արարողությանը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի պատվիրակությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ, Սանկտ Պետերբուրգի կառավարության հրավերով մասնակցել է ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
80 տարի առաջ այս օրը խորհրդային զորքերի Լենինգրադսկո-Նովգորոդսկի ռազմավարական հարձակողական գործողության արդյունքում Լենինգրադի մերձակայքում գերմանա-ֆաշիստական զորքերը վերջնականապես ջախջախվեցին, և քաղաքի շրջափակումը վերացվեց:
«ՀԱՊԿ միացյալ շտաբի սպաները, որոնց թվում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, մասնակցել են Պիսկարևյան հուշահամալիրում ծաղկեպսակների ու ծաղիկների խոնարհման հանդիսավոր սգո արարողությանը, հարգանքի տուրք մատուցել զոհված զինվորների ու պաշարված Լենինգրադի բնակիչների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հիշատակին», – նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ելույթ ունենալով հիշատակի հավաքում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ պաշարված Լենինգրադի պաշտպաններն ու բնակիչները անձնուրաց քաջություն և հերոսություն են ցուցաբերել:
«Այս պատմությունը պետք է սերնդեսերունդ փոխանցվի։ Մենք հարգում և հպարտանում ենք մեր ընդհանուր պատմությամբ», – ասել է նա։
Լենինգրադի շրջափակումը, որը սկսվեց 1941 թվականի սեպտեմբերի 8-ին, տևեց գրեթե 900 օր: Միակ ճանապարհը՝ «Կյանքի ճանապարհը», որի միջոցով սնունդ է բերվել քաղաք, անցնում էր Լադոգա լճի սառույցով։ Շրջափակումը ճեղքվեց 1943 թվականի հունվարի 18-ին, սակայն մինչև դրա ամբողջական վերացումը՝ 1944 թվականի հունվարի 27 -ը, լենինգրադցիները ստիպված էին ևս մեկ տարի սպասել։
Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը 2022 թվականի հոկտեմբերին ռազմական հանցագործություն և խորհրդային ժողովրդի ցեղասպանություն է ճանաչել Լենինգրադի շրջափակման ժամանակ նացիստների գործողությունները։ Քաղաքի դատախազության կողմից հավաքված նյութերը թույլ են տալիս դատել, որ Լենինգրադի շրջափակման զոհերի թիվը կազմել է առնվազն 1 093 842 մարդ։ Դատախազությունը հաշվարկել է, որ նացիստների և նրանց հանցակիցների կողմից Լենինգրադին և դրա բնակիչներին հասցված վնասը ներկայիս փոխարժեքով գնահատվում է 35,3 տրիլիոն ռուբլի:
Լրահոս
0