00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բանակն այն կառույցն է, որ արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը. Օհանյան

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` գործող իշխանությունների քայլերի արդյունքում կանոնավոր բանակը կրկին վերածվել է առանձին կամավորական ջոկատների, իսկ ձեռք բերած զինատեսակները, որոնց զգալի մասը թշնամուց խլված ավար էր, հանձնվեց ադրբեջանցիներին։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ բանակն այն կառույցն է, որ առաջինն ու արագ տեմպերով ի վիճակի է ու կարող է վերականգնել իր երբեմնի համբավը, հայտարարեց Բանակի օրվա առթիվ Եռաբլուր այցելած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա` հայկական բանակը պարտություն չի կրել, այսօրվա իշխանություններն են պարտություն կրել։
Նա հիշեցրեց, որ հայկական բանակը կառուցվել է հարկադրված պատերազմի և Արցախի շրջափակման, ինչպես նաև երկրաշարժից հետո ծայրահեղ ծանր պայմաններում։
«Նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացանք ֆիդայական ջոկատներից կազմված կանոնավոր բանակ ստեղծել և հասնել հաղթանակների։ Այս տարիների ընթացքում կարողացել ենք զինել մեր բանակը և այն վերածել տարածաշրջանում ոչ միայն հաղթական, այլև մրցունակ բանակի»,– ընդգծեց նախարարը։
Ըստ Օհանյանի` բանակի և ամբողջ ժողովրդի միասնության շնորհիվ եղել է Հայաստան–Արցախ միասնական կառույց՝ ինտեգրված, ամուր, անվտանգ։
«Ներկայիս իշխանությունների օրոք համախմբվածությունը քանդվել է. համախմբվածությունը և բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հաղթանակներ տանել»,– ասաց նախկին նախարարը։
Նրա խոսքով` գործող իշխանությունների քայլերի արդյունքում կանոնավոր բանակը կրկին վերածվել է առանձին կամավորական ջոկատների, իսկ ձեռք բերած զինատեսակները, որոնց զգալի մասը թշնամուց խլված ավար էր, հանձնվեց ադրբեջանցիներին։
«Չնայած բոլոր թերություններին` հայկական բանակը կատարել է իր առջև դրված խնդիրները»,– վստահեցրեց Օհանյանը։
Ըստ նրա` ի հեճուկս գործող իշխանություննեի հայտարարությունների, նախկինում հայկական բանակը հաղթական էր, մրցունակ էր մեր տարածաշրջանում, իսկ այսօր այդ ներուժը չօգտագործվեց։
Լրահոս
0