00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կանգնած է նոր սպառնալիքների առջև. քաղաքագետը` Ադրբեջանի հետ նամակագրության մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2024
Բաժանորդագրվել
Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի նպատակը ոչ թե տարածքներն ականներից մաքրելն է, այլ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ ստեղծելը, Հայաստանի հետ սահմանին ամեն տեղ գերակա դիրք ունենալն ու նոր տարածքներ «պոկելը»։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցների միջև հանրային նամակագրությունը բավականին անհանգստացնող է, քանի որ լարվածությունը մեծանում է, ինչը վկայում է, որ Հայաստանը կանգնած է նոր սպառնալիքների առջև։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հայտնել ենք, որ այսօր ավելի վաղ Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը: Հունվարի 23–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցի Ադրբեջանին։ Հունվարի 25–ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանն, ըստ էության, փորձում է իրեն ապահովագրել հնարավոր պատերազմից կամ լարվածությունից նրանով, որ պատրաստ է ամեն կերպ բավարարել Ադրբեջանի պահանջները, միայն թե չլինի այդ պատերազմը, իսկ ադրբեջանական կողմը, հակառակը` ցույց է տալիս, որ միևնույն է` բավարարված չէ և իր խնդիրները լուծելու համար կարող է այլ ճանապարհներ գտնել։
«Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանն Ադրբեջանի սպառնալիքներին ադեկվատ պատրաստվելու փոխարեն ուղղակի փորձում է մեղքը հակառակորդի վրա գցելու մարտավարություն կիրառել, ասելով` տեսեք` ինչ էլ լինի, մենք մեղավոր չենք, ամեն ինչ արել ենք, որ լարվածություն չլինի, բայց եղավ։ Սա սխալ և վտանգավոր մոտեցում է մեր երկրի համար, և մտահոգվելու բավականին լուրջ հիմքեր կան»,–ասաց Մելիք–Շահնազարյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է Հայաստանին մշտապես լարվածության մեջ պահել և պահանջներ ներկայացնել` դրանք միջազգային հարթակներում հիմք դարձնելով որպես իրենց գործողությունների հիմնավորում։ Նրանք հասկանում են, որ այլ քարտեզներ արդեն չկան, ամեն ինչ փոխանցված է իրենց, սակայն ասում են, որ դրանից գոհ չեն և նոր պահանջներ են ձևակերպում։
«Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության խաչմերուկի մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ նման նպատակադրումներ Ադրբեջանը չունի։ Այն, ինչ տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունների մեջ, իրավիճակը սրելու վկայություններ են, և նրանք դա չեն թաքցնում։ Եթե հայկական կողմը մինչև անգամ ամենավերջին ականի քարտեզն էլ տար, միևնույն է` Ադրբեջանը դժգոհ էր մնալու»,–ասաց նա։
Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի նպատակը ոչ թե տարածքներն ականներից մաքրելն է, այլ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ ստեղծելը, Հայաստանի հետ սահմանին ամեն տեղ գերակա դիրք ունենալն ու նոր տարածքներ «պոկելը»։
Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը. Բայրամով
Այդ նպատակներին հասնելու համար Ադրբեջանը փորձում է Հայաստանը լարվածության մթնոլորտում պահել, որպեսզի հարմար պահի կարողանա իրագործել ավելի մեծ նպատակներ։
Մելիք –Շահնազարյանը վստահ է, որ Ադրբեջանին այժմ խաղաղության պայմանագիր, լավատեսական սպասումներ պետք չեն։
Հարցին, թե ինչու Հայաստանն ականապատ քարտեզների դիմաց չի պահանջում վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայերին, այդ թվում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին, նա նշեց, որ ՀՀ այս իշխանությունները Ադրբեջանից ոչինչ չեն կարող պահանջել, քանի որ մի շարք խնդիրներից զատ, մի քանի անգամ կապիտուլյացիոն թուղթ են ստորագրել։

«Թելադրող կողմն Ադրբեջանն է, որը ոչ թե քննարկում է, բանակցում կամ առևտուր անում, այլ թելադրում է իր պահանջները, իսկ ՀՀ իշխանությունները կատարում են` այդ թվում թրքասեր լինելու, թուրք–ադրբեջանական շահը տարածաշրջանում սպասարկելու պատճառով։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ առանց միջնորդների, ուղիղ բանակցություններ վարելուն, Մելիք–Շահնազարյանը վստահ է, որ դա էլ է եղել Ադրբեջանի պահանջը։
Նրա խոսքով` այն պահից սկսած, երբ Ադրբեջանում հասկացան, որ միջազգային հանրությունը փորձում է որոշակի հավասարության նշաններ դնել կամ որոշակի տրամաբանության մեջ պահել հայ–ադրբեջանական բանակցային գործընթացը, այդ պահից սկսած Ադրբեջանը որոշեց ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ և այդկերպ ստանալ իր ուզածը։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 28–ին հաստատեց, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը
Լրահոս
0