https://arm.sputniknews.ru/20240128/maghtum-em-vogu-amrutjun-vahagn-khachaturjani-shnvorhavvorakan-ugherdzy--banaki-orva-artiv-71613313.html
Մաղթում եմ ոգու ամրություն. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Մաղթում եմ ոգու ամրություն. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Sputnik Արմենիա
Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման: 28.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-28T10:16+0400
2024-01-28T10:16+0400
2024-01-28T10:17+0400
բանակ
վահագն խաչատուրյան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968166_0:0:1600:901_1920x0_80_0_0_96c0088e4f3e9f2d5ad5b41ab3ad5952.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը, նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում։Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման:Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/16/68968166_148:0:1571:1067_1920x0_80_0_0_56a851ab8e8c0e440a85760b1be6783f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բանակ, վահագն խաչատուրյան, ուղերձ
բանակ, վահագն խաչատուրյան, ուղերձ
Մաղթում եմ ոգու ամրություն. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
10:16 28.01.2024 (Թարմացված է: 10:17 28.01.2024) Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը, նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի
ուղերձում։
«Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը»,-մասնավորապես նշված է ուղերձում:
Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: