00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշվեհարդա՞ր, թե՞ կառուցվածքային փոփոխություն․ ինչու է լուծարվում ԿԶՆԱԿ-ի բաժիններից մեկը

© Sputnik / Aram NersesyanԱրման Մալոյան
Արման Մալոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Արման Մալոյան
Բաժանորդագրվել
Տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքով՝ հիմնադրամում կառուցվածքային փոփոխությունները հորինվել են բաժնի ղեկավարին պատժելու նպատակով՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը հետևողականորեն քննադատելու համար։
Մարտի 27-ից ԿԶՆԱԿ-ի («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ) բաժիններից մեկը լուծարվում է, և բաժնի 10 աշխատակիցներ փաստացի մնում են առանց աշխատանքի։ Sputnik Արմենիան փորձել է պարզել պատճառը։
Հիմնադրամի ղեկավարությունը «Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման» բաժնի լուծարումն անվանում է կառուցվածքային փոփոխություն, իսկ բաժնի աշխատակիցներն ու տարբեր մասնագետներ` հաշվեհարդար, նախարարի կողմից ուղղորդված թիրախային քայլ։
Բանն այն է, որ 2 ամսից լուծարվող բաժինը ղեկավարում է պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։ Նա առաջիններից էր, որ բարձրաձայնեց «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած բազմաթիվ թերություններն ու սխալները, նաև այն մասնագետների թվում է, որոնք պնդում են՝ դասագիրքը պետք է դուրս բերվի դպրոցից, խոտանվի, լրամշակվի և միայն դրանից հետո դպրոց վերադարձվի։
Այսպես, հունվարի 26-ի երեկոյան բաժնի ղեկավար Արման Մալոյանն ու 9 աշխատակիցներն իրենց մոտալուտ գործազրկության մասին իմացան ուղարկված ծանուցման որոշումից։ Ասում են՝ խոսակցություններ կային, որ հիմնադրամում կառուցվածքային փոփոխություններ են լինելու, բայց ինչի մասին էր խոսքը, ոչ ոք չգիտեր։
Պարզվում է՝ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին նոր կառուցվածքը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։
«Սակայն մինչ ամանորյա արձակուրդներ գնալը մեզ կրկին ասվել է, որ նորություն չկա, հայտնի չէ։ Բայց այդ անունով բաժին նոր կառուցվածքում արդեն չի եղել, մենք էլ չենք իմացել, որ բաժինն ամբողջությամբ լուծարվելու է, միայն ծանուցմամբ իմացանք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մալոյանը։
Հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստում, որը կայացել է հունվարի 26-ին, հաստատվել է նաև հիմնադրամի նոր հաստիքացուցակը, որը ևս աշխատակիցները դեռ չեն տեսել, միայն գիտեն, որ իրենցից բացի, աշխատանքից ազատվել են նաև տնօրենի խորհրդականն ու գրադարանավարը։ Բաժնի աշխատակիցները պարզաբանումներ ստանալու համար երեկ հանդիպել են տնօրենի հետ։ Ասվել է, թե ստեղծվելու է փորձագետների շտեմարան, որտեղ մրցութային կարգով կարող են իրենք էլ ընտրվել, վճարովի աշխատանքներ կատարել՝ փորձաքննություններ և այլն։ Սփոփիչ առաջարկով բավարարված չեն․ ասում են՝ բացի այն, որ հաստիքային աշխատանք չի լինելու, նաև խիստ կասկածում են, թե այն մշտական է լինելու՝ փորձաքննության կարիք մեկ կլինի, մեկ՝ չէ։
Կատարվածը ամփոփելով՝ եզրակացնում են, որ բաժինը թիրախավորվել է։
«Կարծում եմ՝ նախարարի կողմից ուղղորդված գործողություն է, տարվում է բաժինը լուծարելու և աշխատակիցներին փողոց նետելու քաղաքականություն»,- ասում է Արման Մալոյանը։
Եթե սա հաշվեհարդար է իր նկատմամբ, ապա ինչո՞ւ հնարավոր չէր, օրինակ, պատճառ գտնել միայն բաժնի ղեկավարին աշխատանքից ազատելու, այլ ոչ թե ամբողջ բաժինը լուծարելու համար։ Ասում են՝ բաժնի աշխատակիցներից մեկը համահեղինակն է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի, որը գիտականության ոչ պատշաճ մակարդակով շարադրված լինելու հիմնավորմամբ դուրս է բերվել երաշխավորված դասագրքերի շարքից։
«Արդյունքում հաղթող է ճանաչվել ներկայիս «Հայոց պատմության» այդ խայտառակված, սխալաշատ դասագիրքը։ Կարծում եմ, որ նպատակն է ընդհանրապես ազատվել բաժնից՝ և՛ գլխից, և՛ գլխացավից»,- եզրակացնում է Մալոյանը։
Բաժնի երկարամյա աշխատակցուհի Հերմինե Ուլիխանյանը ևս համակարծիք է։ Առավել ևս հիմա, երբ արդեն խոսակցություններ կան, թե նոր բաժին է ձևավորվում, որը զբաղվելու է «շարունակական մասնագիտական զարգացման հարցերով», այսինքն՝ ըստ էության, խոսքը կրկին վերապատրաստումների մասին է, բայց իրենց բաժնից որևէ մեկին այնտեղ աշխատանք չի առաջարկվում, թեպետ բոլորն էլ երկարամյա փորձով մասնագետներ են։
«Անարդարացի որոշում է, թիրախավորված է ամբողջ բաժինն իր անձնակազմով։ Ու այդ «փորձագետների շտեմարանն» էլ փափուկ բարձի գաղափարախոսություն է, որը մենք չենք ընդունում»,- նշում է Ուլիխանյանը։
Ինչ են հիմա անելու՝ ուր և ում են դիմելու, դեռ չգիտեն, ասում են՝ որոշումն այնքան անակնկալ էր, որ բռնցքամարտում նոկաուտի ենթարկված են զգում, պետք է սթափվեն, ոտքի կանգնեն ու հետագա քայլերը որոշեն։
Նշենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, որը ևս ակտիվորեն բարձրաձայնում է Սմբատ Հովհաննիսյան հեղինակած դասագրքում տեղ գտած բազմաթիվ սխալները, նաև հեռուստաբանավեճ է ունեցել հեղինակի հետ, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մալոյանի ղեկավարած բաժնի լուծարման որոշմանը։ Նա հիշեցրել է, որ Արման Մալոյանն այն գիտնականն է, որ հանգամանալից գրախոսական էր գրել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակները:
«Այդ ամենից հետո պարոն Մալոյանի նման պահվածքը կարծես թե այդքան էլ դուր չէր եկել տարբեր անձանց: Ինձ հետ հանդիպման ժամանակ դասագրքի ստեղծումը իրականացրած «Մասնակցային դպրոցի» տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել էր, որ իր կողմից ընդունելի չէ Արման Մալոյանի կողմից դասագրքի վերաբերյալ դիտարկումները, քանի որ վերջինս ԿԶՆԱԿ-ի աշխատակից է: Երբ գիտնականներով պետք է հանդիպեինք տիկին նախարարի հետ, սկսեցին խոչընդոտներ առաջանալ, որպեսզի Արման Մալոյանը մասնակցի այդ հանդիպմանը: Մինչդեռ կարծում եմ, որ հարկավոր է գնահատել սրտացավ, իր խոսքի իրավունքն օգտագործող գիտնականին: Դա բխում է պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից: Մենք դասագրքի վերաբերյալ ունենք մասնագիտական կարծիք, որը բխում է մեր երեխաների կրթության իրավունքներից և մեր պետությունում որակյալ կրթություն ունենալու շահերից»,- գրել է Բադալյանը։
Հարցին անդրադարձել է նաև Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Նա նույնպես կարծում է, որ որոշումը կապված է Մալոյանի հնչեցրած քննադատությունների հետ։ Հոգևորականը շեշտում է՝ քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշմամբ պատմաբանին գնահատելու և շնորհակալություն հայտնելու փոխարեն փորձում են լռեցնել վարչական լծակներով։
Sputnik Արմենիան թեմայի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց նաև ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի hետ։ Նրա խոսքով՝ բոլոր բաժիններն էլ լուծարվում, նորից վերակազմակերպվում են, բայց քանի որ «տեղերը քիչ են, նաև կրճատումներ են եղել»։
«Ոչ միայն իրենց բաժինը, մի քանի բաժին է լուծարվել, հաստիքացուցակը հաստատվել է ուրբաթ օրը, և երկուշաբթի օրվանից կամաց-կամաց ծանուցում ենք բոլորին»,- ասաց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է Մալոյանի ազատման և պատմության դասագրքի վերաբերյալ նրա հնչեցրած քննադատությունների միջև եղած կապին, Թորոսյանը նշեց՝ շահարկումներ են։
«Այս գործընթացը երբեք չի դիտվել որպես խնդիր, յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ասելու իրավունքն ունի»,- ասաց նա։
© Sputnik / Aram Nersesyan Արտաշես Թորոսյան
И.о. директора Национального центра развития образования и инноваций Арташес Торосян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2024
Արտաշես Թորոսյան
Թորոսյանը վստահեցրեց, որ կրճատված աշխատակիցների համար այլ հնարավորություններ են ստեղծվում։ Խոսքը, այսպես ասած, փորձագետների շտեմարանի մասին է։ Բոլոր նրանք, ովքեր հաստիքային աշխատանքի չեն լինելու, կարող են ներգրավվել որպես փորձագետներ, զուգահեռ աշխատել դպրոցում, վերապատրաստումներ անել տարբեր կազմակերպությունների անունից, դրամաշնորհներ ստանալ և այլն, որովհետև ազատ գրաֆիկ են ունենալու։
«Մեթոդական աշխատանք և փորձաքննություններ միշտ են պահանջվում։ Պարզապես բոլոր փոփոխությունները մարդկանց մեջ անհանգստություն են առաջացնում։ Մի փոքր ժամանակ կանցնի, այս անհանգստության ալիքը կհանդարտվի, մարդիկ կունենան պատվերներ, որոնք կիրականացնեն, կհասկանան, որ այդ ահնագստությունն իմաստ չուներ, նույնիսկ կուրախանան, որ նման հնարավորություն են ստացել»,- նշեց Թորոսյանը։
Թե ինչու են երկարամյա փորձով աշխատակիցները կրճատվելու մասին իմացել ծանուցման որոշումից, այլ ոչ թե իրենից են լսել, Թորոսյանն ասաց՝ նախ որոշումը պետք է կայացվեր, ամեն ինչ իր ընթացքով է գնում, վաղն էլ ԿԳՄՍ փոխնախարարն է հանդիպելու աշխատակիցների հետ՝ ներկայացնելու կատարվող փոփոխությունները։
Լրահոս
0